Իրավունք

Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության գործով նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության գործով նախաքննությունն ավարտվել է

Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակի կողմից անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի քննչական կոմիտեից։

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մանկապարտեզի դաստիարակը, տևական ժամանակ չհամակերպվելով երեխայի աշխույժ վարքագծի հետ, 2024 թվականի ապրիլ-մայիս ամիսներին մանկապարտեզի ննջարանում քաշքշել և հարվածել է անչափահասի գլխին։

Ըստ Քննչական կոմիտեի՝ երեխայի լացը հարկադրաբար դադարեցնելու նպատակով դաստիարակը նրան ևս մեկ անգամ է հարվածել։

Հսկող դատախազի որոշմամբ դաստիարակի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հատկանիշներով։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Հիշեցնենք, որ 2024 թվականի հուլիսի 26–ին համացանցում տեսանյութ էր տարածվել մանկապարտեզի ննջասենյակից, որում երևում էր, թե ինչպես է աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում երեխայի նկատմամբ։ Դեպքի առնչությամբ իրավապահ մարմինները սկսել էին ուսումնասիրություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում