Տնտեսություն

Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր

Ադրբեջանը 2026 թվականի հունիսին Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պետական վիճակագրական կոմիտեի տվյալներին։

Նշվում է, որ հունիսին Հայաստան է մատակարարվել 1,39 տոննա պլաստմասե շինարարական նյութ՝ 5,91 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով։

Նույն տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանված ապրանքների ընդհանուր արժեքը կազմել է 17 մլն 128,64 հազար դոլար։

Միաժամանակ նշվում է, որ նույն ժամանակահատվածում Հայաստանից Ադրբեջան ապրանքների անուղղակի ներմուծման ծավալը կազմել է 960 դոլար, իսկ հունիսին Հայաստանից Ադրբեջան մատակարարումներ չեն իրականացվել։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում