Հուլիսի 17-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

17 հուլիս,  2026           

Պետական կառույցներ 

Ժամը 10:30-ին Միսաք Մանուշյանի անվան այգում տեղի կունենա ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը։ Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և անմիջական համագործակցությամբ, որի շնորհիվ հնարավոր է դարձել ստեղծագործությունների տեղադրումն ու հանրային ցուցադրումը մայրաքաղաքի կենտրոնական կանաչ գոտիներից մեկում։ Քանդակները Երևան քաղաքին են նվիրաբերվել Հայաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ։ Ստեղծագործությունները ձևավորում են բացօթյա ժամանակակից քանդակի յուրօրինակ միջավայր՝ նոր մշակութային շերտ ավելացնելով Միսաք Մանուշյանի անվան այգուն։ Երեւանի քաղաքապետարան:

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի ասուլիսը։ Թեմա. ԵՄ երկրներ հայկական արտադրության ձկնամթերք արտահանելու գործընթացը։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 16:00-ին «Թեքեյան» կենտրոնում (Խանջյան 50, 2-րդ հարկ) Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հրավիրում է մասնակցելու և լուսաբանելու «Շուշի. անհերքելի փաստեր» վավերագրական ֆիլմի ցուցադրությանը։ Ֆիլմը ներկայացնում է Շուշիի հարուստ պատմությունը՝ հիմնվելով պատմական փաստերի, սկզբնաղբյուրների և գիտական ուսումնասիրությունների վրա։ Այն անդրադառնում է քաղաքի ձևավորմանը, նրա բազմադարյա մշակութային ժառանգությանը, 1920 թվականի ողբերգական իրադարձություններին, 1992 թվականի ազատագրմանը։ Ֆիլմի ռեժիսորն ու օպերատորն է Գևորգ Տեր-Ղազարյանը, սցենարի հեղինակը՝ Արսեն Մելիք-Շահնազարովը։ Գլխավոր խորհրդատուներն են Վալերի Ավանեսյանը և Արտակ Մաղալյանը, խմբագիրները՝ Ժաննա Ներսիսյան և Վաչագան Փահլևանյան։ 055 63 06 37։

Ժամը 18:30-ին «Իբիս» հյուրանոցում (Հյուսիսային պողոտա 5/1) Հայաստանի ժուռնալիստների միությունը լրագրողներին հրավիրում է տոնական հանդիպման, այդ օրը Արամ Աբրահամյանին կշնորհվի «Արմեն Դուլյան» մրցանակը։ 

Հայերեն Русский

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո