Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նոր վարչապետ է ընտրվել Ուկրաինայի «Նավթոգազ» ընկերության ղեկավար Սերգեյ Կորեցկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է RBK-Ukraine-ն։

Կորեցկու թեկնածությանը հուլիսի 16-ին կողմ են քվեարկել Գերագույն ռադայի 289 անդամներ։

Սա պատերազմական վիճակում գտնվող Ուկրաինայում արդեն երրորդ վարչապետի ընտրությունն է։

Ավելի վաղ խորհրդարանը պաշտոնանկ էր արել վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին, ինչից հետո կառավարությունը հրաժարական էր տվել։

Սերգեյ Կորեցկին 2025 թվականից ղեկավարում է Ուկրաինայի «Նավթոգազ» ընկերությունը, որը վերահսկում է Ուկրաինայի գազի արդյունահանման, ներմուծման և մատակարարման մեծ մասը:

Նոր վարչապետի ընտրության քվեարկությունն անցկացվել է Ուկրաինայի բազմաթիվ քաղաքներում ընթացող բողոքի ակցիաների ֆոնին։ Հանրահավաքների մասնակիցները դժգոհություն են հայտնում այն փաստից, որ Միխայիլ Ֆեդորովը նոր կառավարությունում չի պահպանելու պաշտպանության նախարարի պաշտոնը։

Նախագահ Զելենսկին բացատրել է Ֆեդորովի պաշտոնանկությունը՝ նշելով նրա հակասությունները զինված ուժերի գլխավոր հրամանատարի հետ և բանակի ցանկություններին հակասող սպառազինությունների գնումները։

Ֆեդորովը հուլիսի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնել է, որ նախագահ Զելենսկին առաջարկել է իրեն դառնալ իր խորհրդականը։ Սակայն նա մերժել է այդ առաջարկը։

Ֆեդորովի պաշտոնանկության պատճառով իր պաշտոնից հրաժարվելու որոշում է կայացրել Ուկրաինայի օդային ուժերի հրամանատարի տեղակալ Պավել Ելիզարովը։ Նա հայտարարել է, որ Ֆեդորովին պաշտոնից հեռացնելու որոշումը երկրի համար «բացարձակ չարիք» է։

Նորընտիր վարչապետ Կորեցկին խորհրդարանում հուլիսի 16-ին ակնարկել է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում կարող է նշանակվել ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն։

Հայերեն Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին