Իրան

Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շուտով հաղթանակ է տանելու Իրանի նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտարարություններն արվել են Փենսիլվանիայի պաշտպանության և նորարարության գագաթնաժողովի շրջանակում կայացած կլոր սեղանի ընթացքում։

«Մենք շուտով կհաղթենք Իրանին։ Նրանք շատ շուտով պարտվելու են»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է ԱՄՆ նախագահը՝ պնդելով, թե իրանական կողմը «շատ է ցանկանում հասնել կարգավորման»։

«Նրանց դուր չի գալիս այն, ինչ մենք անում ենք, և նրանք իսկապես ցանկանում են կարգավորում։ Կտեսնենք՝ կհասնե՞նք նրանց հետ համաձայնության, թե՞ պարզապես ամեն ինչ կհասցնենք ավարտին»,- հայտարարել է Թրամփը։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում