2 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
16 հուլիս, 2026
ՀՀ կառավարություն
Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 12:30-ից «Անի Գրանդ» հյուրանոցի «Պանորամիկ» սրահում (Հանրապետության 65 փողոց) կկայանա «Նորարարական անասնապահություն. կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ (INLIMA)» ծրագրի շրջանակներում կազմակերպվող «Պետություն-մասնավոր հատված համագործակցության ամրապնդման երկխոսություն» խորագրով բազմակողմ քննարկում: «Նորարարական անասնապահություն. կենդանիների նախրաքաշ, բուծում և շուկաներ» (INLIMA) ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Ողջույնի խոսքեր՝ Ավստրիական զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար Էրվին Կունզի, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյան, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին Տիգրան Պետրոսյան, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ նախագահ Մկրտիչ Այվազյան: (+374 91) 064404:
Մամուլի ակումբներ
Ժամը 16:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա-Երևան տեսակամուրջ. «Հարավային Կովկասի տնտեսական վիճակը. Հայաստանի ընտրությունը»: Ինչպիսի՞ն կլինի Հայաստանի տնտեսական վիճակը, եթե նրա ընտրած ուղին դեպի ԵՄ մնա անփոփոխ: Արդյո՞ք հարևան Իրանն ու Ադրբեջանը կկարողանան փոխարինել Ռուսաստանին էներգակիրների մատակարարման առումով և արդյո՞ք եվրոպական շուկան կկարողանա ընդունել հայկական բոլոր գինիները, կոնյակները և գյուղատնտեսական արտադրանքը: Այս և այլ հարցերի վերաբերյալ իր տեսակետը կներկայացնի տնտեսագիտության դոկտոր, Մոսկվայի տնտեսական ֆորումի կազմկոմիտեի անդամ և միջազգային հարաբերությունների գծով տնօրեն Անդրեյ Կոբյակովը։