Ադրբեջան

Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ

1 րոպեի ընթերցում

Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել թուրքական Okean Maritime ընկերությանը պատկանող Atlas Bey քաղաքացիական բեռնանավը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչության տվյալներով՝ նավի վրա գտնվել է Ադրբեջանի 11 քաղաքացի։

«Առկա տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող նավապետից բացի, անձնակազմի մյուս անդամները տեղափոխվել են Օդեսայի ափ։ Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Ներկայում միջոցներ են ձեռնարկվում նավապետին որոնելու ուղղությամբ»,- նշվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Կառույցը նաև հայտնել է, որ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանությունը մշտական կապի մեջ է համապատասխան մարմինների հետ և ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ Ադրբեջանի քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու համար։

Կարդացեք հոդվածը` EspañolTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում