Հուլիսի 15-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

15 հուլիս,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանի, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանի ասուլիսը։ Թեմա. սպասվող զբոսաշրջային փառատոնները, փառատոնային տուրիզմի զարգացման հնարավորությունները։

Ժամը 14:30-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ կենտրոնական բանկի Սպառողների զորակցման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանի ասուլիսը։ Թեմա. առցանց եղանակով կատարվող ֆինանսական գործառնությունների արգելափակման հնարավորությունները։

Մշակույթ

Ժամը 15:00-ին Ժամանակակից արվեստի թանգարանում «Վանաձոր 200» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ցուցադրությունը համախմբում է 21 արվեստագետի՝ ներկայացնելով ավելի քան 50 ստեղծագործություն՝ գեղանկարչության, գրաֆիկայի և դեկորատիվ-կիրառական արվեստի ոլորտներից։ Ցուցահանդեսն իրականացվում է Ժամանակակից արվեստի թանգարանի և Վանաձորի կերպարվեստի թանգարանի համագործակցությամբ՝ Վանաձորի համայնքապետարանի աջակցությամբ։ Ցուցահանդեսը նվիրվում է Վանաձոր քաղաքի հիմնադրման 200-ամյակին։   

Հայերեն Русский

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո