Իրան

Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է

1 րոպեի ընթերցում

Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի ստորագրած փոխըմբռնման հուշագիրը փորձություն էր, որն Իրան ձախողեց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է ամերիկացի հաղորդավար Հյու Հյուիթի հետ հարցազրույցում։

«Դա յուրատեսակ փորձություն էր, և նրանք ձախողեցին այն», - պնդել է Թրամփը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի համար դա ստանդարտ մարտավարություն է՝ նախ կնքել փոխըմբռնման հուշագիր, այնուհետև՝ համաձայնագիր։ Սակայն ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ Թեհրանը չի կատարել հուշագրի պայմանները և չի անցել փորձությունը։

Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել է, որ Իրանը երբեք չի խախտել Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագիրը, իսկ դրա չկատարման ամբողջ պատասխանատվությունը կրում է Վաշինգտոնը։

Կողմերն Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են հունիսի 18-ին։ Սակայն հրադադարը մի քանի անգամ խախտվել է։ Վերջին երեք օրերին ԱՄՆ-ն և Իրանը դարձյալ սկսել են փոխադարձ հարվածները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում