Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և նրանց հարող անձանց կողմից կատարված հանցանքների վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և նրանց հարող անձանց կողմից կատարված բազմադրվագ հանցանքների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քրեական վարույթի շրջանակում քննչական խմբի կողմից իրականացված մեծածավալ վարութային գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված ապացույցների հիման վրա սպանության փորձի, սպանության նախապատրաստության, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ավազակության, բնակարանների գողությունների, հրազենի ապօրինի իրացման, հրկիզման եղանակով ուրիշի խոշոր չափերի գույքի ոչնչացման, իրացման նպատակով խոշոր չափերի թմրամիջոց պահելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդու առևանգման, զենքի գործադրմամբ խուլիգանության համար 15 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին, որը բավարարվել է:

15 անձից 9-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մյուսների նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ

Մեծ Բրիտանիան կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները

Հայաստան ներմուծվող և Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող մի շարք ապրանքախմբերի համար գործում է դրոշմավորման փոխճանաչելիության հատուկ կարգ. ՊԵԿ

Սոֆիայում անցկացվում է Հաշվողական լեզվաբանության 7-րդ միջազգային գիտաժողովը. BTA