Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է, որ չի հրաժարվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին աջակցելուց, չնայած որոշ հարցերի շուրջ իրենց միջև առկա  տարաձայնություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է հաղորդավար Հյու Հյուիթի հետ հարցազրույցում՝ մեկնաբանելով զանգվածային լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, թե նա որոշել է այլևս չաջակցել Նեթանյահուին։

«Ոչ, բնավ ոչ։ Մենք շատ հաշտ ենք, - ասել է ԱՄՆ ղեկավարը։ - Երբեմն ես համաձայն չեմ լինում նրա հետ։ Եվ ես բացահայտորեն ասում եմ այդ մասին։ Եվ ես ճիշտ եմ լինում»:

«Նա պատերազմական ժամանակների վարչապետ է։ Նա լավ է կատարում իր գործը», - ընդգծել է Միացյալ Նահանգների ղեկավարը։

Թրամփի խոսքով՝ եթե ինքը կամ Նեթանյահուն չզբաղեցնեին իրենց պաշտոնները, «Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա» Իրանի գործողությունների պատճառով։

Հուլիսի 5-ին Նեթանյահուն հայտարարել է, որ հրեական պետության իշխանությունների և Վաշինգտոնի վարչակազմի միջև չկան տարաձայնություններ քաղաքականության հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի վերաբերյալ։ Հուլիսի 4-ին Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարաբերությունների առնչությամբ Նեթանյահուն «գիտի, թե ով է գլխավորը»։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Axios-ը՝ վկայակոչելով աղբյուրների, ԱՄՆ ղեկավարի շատ խորհրդականներ դժգոհ են Նեթանյահուի գործողություններից: Հրապարակման մեջ ընդգծվել է, որ Սպիտակ տան ղեկավարի շրջապատում վերջին ամիսներին մարդիկ «սկսել են ավելի ու ավելի թերահավատորեն վերաբերվել Նեթանյահուին և հիասթափվել նրանից»:

Հունիսի սկզբին Թրամփը New York Post թերթին տված հարցազրույցում հաստատել է, որ հեռախոսազրույցի ժամանակ կշտամբել է Նեթանյահուին՝ նրան անվանելով «անիծյալ խելագար»:

Միացյալ Նահանգներ

Թրամփը հաստատել է, որ Նեթանյահուին անվանել է «անիծված խելագար»

Հայերեն Русский

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի