Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, հավանաբար, վերահսկողություն կհաստատի Հորմուզի նեղուցի նկատմամբ: Նրա խոսքով՝ Վաշինգտոնին պետք է փոխհատուցում տրամադրվի կենսականորեն կարևոր ջրային ուղու վերահսկման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ի հետ հեռախոսային հարցազրույցում:

«Մենք պահելու ենք նեղուցը և, հավանաբար, կկառավարենք այն։ Մենք կդառնանք նեղուցի պահապանը։ Գուցե, մենք սա կանվանենք «Նեղուցի պահապան հրեշտակ»։ Եվ մեզ պետք է փոխհատուցեն դրա համար», - ասել է նա։

«Մենք պաշտպանելու ենք այն։ Մեզ վճարելու են այն պաշտպանելու համար, շատ մեծ գումար, - հավելել է Թրամփը։ - Մեզ փոխհատուցելու են, քանի որ մյուս երկրները շատ հարուստ են։ Նրանք մեր կողմից են, և չի կարելի ակնկալել, որ մենք դա կանենք հենց այնպես»:

Թեհրանը հուլիսի 12-ին հայտարարել է, որ փակել է Հորմուզի նեղուցն այն բանից հետո, երբ նավերից մեկն անցել է նախապես չհաստատված երթուղով և հարձակման է ենթարկվել: Ըստ Իրանի՝ նեղուցով անցման թույլտվություն կտրվի, երբ անդորրը վերականգնվի: Այս ամենի ֆոնին Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխադարձ հարվածները շարունակվել են:

Իրան

ԱՄՆ-ն և Իրանը կրկին հարվածներ են փոխանակել. Թեհրանից հայտարարել են Հորմուզի նեղուցը փակելու մասին

Թրամփը նաև Իրանին մեղադրել է կնքված համաձայնագիրը խախտելու համար:

«Մենք համաձայնություն ունեինք։ Դա արդեն կնքված գործարք էր, բայց հետո նրանք խախտեցին այն։ Նրանք միշտ խախտում են այն։ Մենք 10 համաձայնություն ենք ունեցել այս մարդկանց հետ, ուստի մենք պարզապես շատ ուժեղ կհարվածենք նրանց», - նշել է ԱՄՆ նախագահը։

Հայերեն Русский

Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր

Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա՝ մասնակցելու միջազգային համաժողովի

Սերժ Սարգսյանը գործի քննության ընթացքում չի մասնակցի դատական նիստերին

Սպանության փորձի, ապօրինի զենք պահելու, քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու մեջ մեղադրվող 8 անձանց վերաբերյալ քրեական գործը դատարանում է

Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի․ Թրամփ

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը համալրվել է վերջին սերնդի անգիոգրաֆով

Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով 7 ամսական երեխա է մահացել

Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել

Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը