Աշխարհ

Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել

Կանադայի Տորոնտո քաղաքում փողոցային փառատոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով արտակարգ ծառայություններին և քաղաքային պաշտոնյաներին։ Ոստիկանության տվյալներով՝ երեք մարդ վիրավորվել է։

Իրավապահ մարմինները դեռևս չեն բացահայտել միջադեպի հանգամանքները։ Հրաձիգների որոնումները շարունակվում են։ Դեպքի վայրում հայտնաբերվել է երկու հրազեն։

Վարչապետ Մարկ Քարնին միջադեպը անվանել է «սարսափելի»։ «Իմ աղոթքներն այն ընտանիքների հետ են, ովքեր սգում են իրենց սիրելիների, ծանր վիճակում գտնվողների և այս սարսափելի իրադարձությունից տուժած բոլորի համար», - գրել է Քարնին X սոցիալական ցանցում։

Կրակոցները տեղի են ունեցել Տորոնտոյի կենտրոնում անցկացվող «Սալսա Սենթ Քլեր» Կանադայի ամենամեծ լատինաամերիկյան փողոցային փառատոնի ժամանակ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում