Հուլիսի 10-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

10 հուլիս,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 14:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի ասուլիսը։ Թեմա.․Քոլեջների ընդունելությունը՝ ըստ նոր կարգի։

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին  Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս. «Հետընտրական իրավիճակը Հայաստանում» թեմայով: Ընտրությունները Հայաստանում ավարտվեցին, Սահմանադրական դատարանը դիտարկեց և մերժեց բոլոր բողոքները՝ արդյունքները հայտարարելով վերջնական: Ինչպե՞ս կզարգանան երկրի ներքաղաքական կյանքի իրադարձությունները և ինչպե՞ս կզարգանան Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ: Այս և այլ հարցերի շուրջ իր տեսակետը կներկայացնի ՀՀ նախկին վարչապետ և Ազգային ժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը։ 

Մշակույթ

Ժամը 11:00-ին Հայաստանի ազգային գրադարանի Պատմության ցուցասրահում տեղի կունենա հայ փայտարվեստի նշանավոր վարպետ Հովհաննես Նաղաշյանի ծննդյան 150-ամյակին նվիրված բացառիկ ցուցադրության պաշտոնական բացումը, որը կազմակերպվել է Հայաստանի ազգային գրադարանի և Երևանի պատմության թանգարանի համագործակցությամբ։ Ցուցադրությունը եզակի հնարավորություն է ներկայացնում բացահայտելու Հովհաննես Նաղաշյանի ստեղծագործական ժառանգության մինչ այժմ անհայտ էջերը։ Առաջին անգամ հանրությանն են ներկայացվելու վարպետի երբևէ չցուցադրված էսքիզները, անձնական աշխատանքային գործիքները և նրա ստեղծագործական գործունեությունը ներկայացնող բացառիկ նմուշներ։ 033 62 35 13:

Հայերեն Русский

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր