Հուլիսի 9-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

09 հուլիս,  2026           

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 17:30-ին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում կկայանա ստարտափ նախաաքսելերացիոն ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը (Expo Day): ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համագործակցությամբ՝ նորարարությունների գլոբալ հարթակ «Փլագ ընդ Փլեյ» (Plug and Play) ընկերությունը Հայաստանում ամփոփում է ստարտափների աջակցության իր թվով երրորդ նախաաքսելերացիոն ծրագիրը: Միջոցառմանը կմասնակցեն տեխնոլոգիական էկոհամակարգի և մասնավոր ոլորտի ներկայացուցիչներ, վենչուրային ներդրողներ, միջազգային կազմակերպություններ և պետական բարձրաստիճան պաշտոնյաներ։ Գոհար:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12:00-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում (Ամիրյան 2) տեղի կունենա առցանց քննարկում՝ հիբրիդային ձևաչափով: Տեղեկացնում ենք, որ հունիսի 24-ին նախատեսվող առցանց քննարկումը տեղափոխվել է հուլիսին 9-ին։ Կազմակերպությունը կապահովվի մասնակիցների տեղափոխությունը։ Այն մասնակիցները, ովքեր տրանսպորտային փոխհատուցման կարիք ունեն կամ ցանկանում են քննարկմանը միանալ առցանց եղանակով, խնդրում ենք գրանցվել ստորև նշված հղումով տեղեկացնելով մասնակցության ցանկալի ձևաչափի մասին։ https://forms.gle/ETW6rz1w3NJL7vp9A : Առցանց եղանակով հանդիպմանը կարող եք միանալ նույն հղումով։ Zoom հղում՝ https://us06web.zoom.us/j/87986180086?pwd=skgjy0qIrBTFZozzlAPSwbrAhiBOyJ.1 Meeting ID: 879 8618 0086: Passcode: 358527: «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ, +374 77) 962 863:

Մշակույթ

Ժամը 19:00-ին Երևանում կբացվի «Այս առավոտ, այն գիշեր» միջազգային հրատարակչական նախագիծը՝ գրքի շնորհանդեսով և նախագծի համար ստեղծված հեղինակային տասնչորս փորագրանկարների ցուցադրությամբ։ Ծրագիրը շարունակվում է մինչև հուլիսի 17-ը և ընդգրկում է ցուցադրություն, հանդիպումներ հեղինակների ու նախաձեռնողների հետ և «Բառի և պատկերի միջև» աշխատարանների շարք։ «Այս առավոտ, այն գիշեր»-ը AIVAZIAN éditions փարիզյան հրատարակչական նախագիծ է: Գիրքը եռալեզու է՝ արևելահայերեն, արևմտահայերեն եւ ֆրանսերեն։ Նախագծի հեղինակը ֆրանսահայ նկարիչ, բանաստեղծ և հրատարակիչ Գևորգ Այվազյանն է՝ AIVAZIAN éditions-ի հիմնադիրը։ Գրքի հաջորդ տպաքանակը կներկայացվի աշնանը՝ Փարիզում։

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո

ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում

Հուլիսի 9-ի միջոցառումների անոնս

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի հանդիպումը

ԿԳՄՍՆ-ն համագործակցության հուշագիր է ստորագրել Գյումրիի երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ

Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Գերմանիայի կանցլերի հետ

Բալետի արտիստների XV միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը նվաճել է բրոնզե մեդալ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և ՄԱԿ-ը համագործակցությունը տեղափոխում են նոր մակարդակ