ԿԸՀ-ն վերադարձրել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությունը

4 րոպեի ընթերցում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերադարձրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է ԿԸՀ նիստում՝ 7 կողմ ձայնով։

Հարցը ներկայացրել է ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ միջնորդությունը ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի կողմից։

«Միջնորդությամբ պահանջվում է համաձայնություն ստանալ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին մասնակցած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասով»,- ասաց Հովհաննիսյանը։

ԿԸՀ նախագահի տեղակալը հիշեցրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 3-ին որոշում է կայացրել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գրանցելու մասին։ Այդ ցուցակի առաջին համարով պատգամավորի թեկնածու է գրանցվել Գագիկ Ծառուկյանը։

Հիմք ընդունելով Ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի առաջին մասը՝ ԿԸՀ-ն որոշել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը կից փաստաթղթերով վերադարձնել։

Նույն նիստում ԿԸՀ-ն վերադարձրել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Լևոն Նալբանդյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունը։ Այդ որոշումը ևս ընդունվել է 7 կողմ ձայնով։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանման համաձայն՝ Ընտրական օրենսգրքով պատգամավորի թեկնածուների սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվում են մինչև Ազգային ժողով ընտրվելու մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վիճարկման համար սահմանված ժամկետի ավարտը, իսկ այդ որոշման վիճարկման դեպքում` մինչև սահմանադրական դատարանի որոշում ընդունելը: Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվել են մինչև 2026 թվականի հուլիսի 4-ը։

Նշվել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավասության շրջանակներից դուրս է պատգամավորի թեկնածուի կարգավիճակ չունեցող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ ազատությունից զրկելուն համաձայնություն տալը:

Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել էր երկու ամսով։ ՀՀ քննչական կոմիտեից։ Նրան մեղադրանք է ներկայացվել խարդախության և փողերի լվացման համար։

Հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել և տեղափոխվել էր Քննչական կոմիտե։ Ավելի ուշ նա ՔԿ-ից տեղափոխվել էր դատարան։

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական վարույթի շրջանակում ԱԱԾ-ի, ՊԵԿ-ի և ՆԳՆ ոստիկանության հետ համատեղ 70-ից ավելի հասցեներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ։

Հայերեն English

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին