Հուլիսի 8-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

08 հուլիս,  2026           

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին ՀՀ-ում Իրանի դեսպանությունում կկայանա դեսպան Խալիլ Շիրղոլամիի մամուլի ասուլիսը՝ «Մինչև վերջին պահը՝ հանուն հայրենիքի» թեմայով։ Ասուլիսը նվիրված է Իրանի Իսլամական Հանրապետության նահատակ  առաջնորդի հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին։ Մամուլի ասուլիսին կարող են մասնակցել լրատվամիջոցների ներկայացուցիչները։

Ժամը 18:00-ին Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների դահլիճում Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն առաջնորդի առաջնորդական գործունեությունը և նրա թողած ժառանգությունը գնահատելու նպատակով կազմակերպվում է հանդիսավոր հավաք՝ գիտնականների, մտավորականների, դասախոսների, հետազոտողների և Իրանի բարեկամների մասնակցությամբ։ Հրավիրում ենք մասնակցելու այդ միջոցառմանը՝ Իրանի ժողովրդի և աշխարհի ազատատենչ անհատների հետ միասին հարգանքի տուրք մատուցելու այդ նշանակավոր անձի հիշատակին և նրա անցած ճանապարհին: ԻԻՀ դեսպան Խալիլ Շիրղոլամի, 094 901034, 010 229053/ 010 229054:

Մշակույթ

Ժամը 11:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա մշակութային համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողություն՝ Green Rock հիմնադրամի և Արամ Խաչատրյանի անվան տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանի միջև։ Համագործակցության նպատակն է Դիլիջանում ձևավորել բարձրարվեստ մշակութային ծրագրերի շարունակական շարք։ Ծրագրերի շարքը կմեկնարկի հուլիսի 15-ին Դիլիջանի Կոմպոզիտորների տանը կայանալիք համերգով, որը նվիրված կլինի Արամ Խաչատրյանին և «Հայկական կոմպոզիտորական հնգյակին»։ Հուշագրի ստորագրման ընթացքում կներկայացվեն համագործակցության ռազմավարական ուղղությունները, առաջիկա մշակութային նախաձեռնություններն ու Դիլիջանում նախատեսվող համատեղ նախագծերը։ Միջոցառման մասնակիցներն են՝ Green Rock հիմնադրամի տնօրեն Եկատերինա Բրեդիխինան, Արամ Խաչատրյանի անվան տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը, Green Rock հիմնադրամի մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար Արմինե Սարգսյանը, գործընկերությունների և վաճառքի բաժնի ղեկավար Մարինե Սիմոնյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Ժամը 12:00-ին Կինոյի տանը (Վարդանանց 18) կկայանա Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային համագործակցություններին նվիրված մամուլի ասուլիսը։ Մամուլի ասուլիսի բանախոսներն են՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր Սուսաննա Հարությունյանը, Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրները, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային կցորդ Դավիդ Տյուրսը, Գյոթե ինստիտուտ Հայաստանի Մշակույթի և հանրային կապերի ղեկավար Մարիամ Գուրզադյանը:

Սպորտ

Ժամը 19:30-ին Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի գլխավոր մասնաշենքի հետնաբակում (ՀՖԿՍՊԻ, Ալեք Մանուկյան 11) կկայանա 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ +374 10 55 33 10 (122):  

Հայերեն Русский

Ազգային պատկերասրահում բացվել է Ռուբեն Շահվերդյանի 125 ամյակին նվիրված ցուցահանդես

Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից

Ֆոն դեր Լայենը և Ռյուտեն հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի եվրոպական դառնա՝ ԱՄՆ-ից ավելի քիչ կախված լինելու համար

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է

Կենդանաբանական այգի տեղափոխված առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդառնան քննության առարկա. Քննչական կոմիտե

Երևանի կենդանաբանական այգին հաստատում է՝ Ծառուկյանի տնից տեղափոխված առյուծներից մեկը քնեցումից չի արթնացել

ԱՀԿ-ն հայտարարել է, որ Եվրոպան բավարար չափով պատրաստ չէ ծայրահեղ շոգին

Վահան Կոստանյանը Բեյրութում հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի հետ

Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ

Կիպրոսից ժամանած ճանապարհորդների մի խումբ բարձրացել է Հայաստանի ամենաբարձր գագաթը