Իրավունք

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցչի և համակիրների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք բացահայտելու մասին

1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցչի և համակիրների  կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք բացահայտելու մասին

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Գավառ համայնքի գրասենյակի պատասխանատուն նույն կուսակցության համակիրների հետ խմբի կազմում Ազգային ժողովի ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են տարբեր չափերի ընտրակաշառք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։  

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում