Հուլիսի 3-ի միջոցառումների անոնս

7 րոպեի ընթերցում

03 հուլիս,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 11։00-ին Կշարունակվի ԱԺ արտահերթ նիստը 

Պետական կառույցներ

Ժամը 15:00-ին «The Academy People» սրճարանում (Բաղրամյան պողոտա 24/ա) տեղի կունենա «Գենետիկան Հայաստանում. այսօր և վաղը» խորագրով ինտերակտիվ հանդիպումը։ Հանդիպումը կանցկացվի գիտական սրճարանի (Science Cafe) ձևաչափով։ Սրճարանի այցելուներն ու նախապես գրանցված հյուրերը հնարավորություն կունենան անմիջականորեն զրուցելու գենետիկայի ոլորտի գիտնականների հետ, ծանոթանալու Հայաստանում իրականացվող գենետիկական ուսումնասիրություններին, ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Միջոցառումը կվարի ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հարությունյանը։ Հանդիպումն անցկացվում է «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում նախագծի շրջանակում: ՀՀ ԳԱԱ:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 16:00-ին «Կոնգրես» հյուրանոցի «Բոլ» սրահում Կանանց դիվանագիտության միջազգային օրվա առթիվ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ ԱԳ նախարարության հետ համագործակցությամբ, կազմակերպում է բարձր մակարդակի «Դիվանագիտությունը բոլորի համար՝ ընդլայնելով սահմանները, ներկայացվածությունն ու ազդեցությունը» խորագրով միջոցառումը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Քննարկումներին կմասնակցեն կին դեսպաններ, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների և զարգացման գործընկերների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, ինչպես նաև դիվանագիտության և հանրային ծառայության ոլորտում կարիերա կառուցելու հետաքրքրություն ունեցող երիտասարդ կանայք։ +374 91 420122:

Ժամը 19:00-ին Երևանի կինոյի տան կապույտ դահլիճում կկայանա «Forever Peace Now» («Խաղաղություն հիմա և ընդմիշտ») վավերագրական ֆիլմի բացառիկ ցուցադրությունը Երևանում։ Հյուրերին կդիմավորեն ժամը 18:30-ից՝ ԱՄՆ Անկախության օրվա թեմատիկ ընդունելությամբ։ Ֆիլմի ցուցադրությունը կմեկնարկի ժամը 19:00-ին և կտևի մոտ 1 ժամ 10 րոպե, որին կհաջորդի քննարկում և հարցուպատասխան ֆիլմի հեղինակի՝ իրանական ծագմամբ ամերիկացի ռեժիսոր, տեխնոլոգիական ոլորտի ձեռնարկատեր և հեղինակ Վահիդ Ռազավիի հետ։ Միջոցառմանը հրավիրված են դեսպաններ, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, ՏՏ ոլորտի, մեդիա դաշտի և համալսարանական համայնքի ներկայացուցիչներ ու պրոֆեսորներ։ Լրագրողների մասնակցությունը կարևոր է ոչ միայն միջոցառման լուսաբանման, այլև քննարկմանը բովանդակային ներգրավման տեսանկյունից։ Մինչև ցուցադրությունը պատրաստ ենք նաև լրատվամիջոցների հետ նախնական զրույցների, հարցազրույցների կամ տաղավարային քննարկումների՝ ֆիլմի թեմաների, տեխնոլոգիաների և պատերազմի կապի, արհեստական բանականության, մարդու իրավունքների, թվային վերահսկողության և հանրային պատասխանատվության հարցերի շուրջ։ Ֆիլմը կցուցադրվի անգլերեն լեզվով՝ հայերեն ենթագրերով։ Հարցազրույցի/մեդիա համագործակցության հնարավորությունը քննարկելու համար կարող եք կապ հաստատել՝ մոդերատոր / միջոցառման համակարգող Ալվարդ Զաքարյան, +374 95 202148:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 12:00-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում էրազմուս+ ազգային գրասենյակը հրավիրում է լուսաբանելու Էրազմուս+ ծրագրի 2025 թվականի մրցույթի արդյունքում ընտրված նախագծերի հանրայնացմանը նվիրված համաժողովը։ Նախատեսված է, որ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Համաժողովին կմասնակցեն բարձրագույն կրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, երիտասարդության ու սպորտի ոլորտներում գործող շահառու կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախագծերի համակարգողներ և այլ շահագրգիռ կողմեր։

Մշակույթ

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա «Հանուն հայի հարատևման» «Մեծն Ներսես» (Կանադա) բարեսիրական մրցանակների հանձնման արարողություն:

Ժամը 15:00-ին Կինոյի տանը (Վարդանանց 18) կկայանա Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսը։ Կներկայացվեն փառատոնի ծրագրերը, ֆիլմերը, ժյուրիի կազմը, պատվավոր հյուրերը, միջազգային համագործակցության և փառատոնի մասին այլ մանրամասներ։ Մամուլի ասուլիսի բանախոսներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը, կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը: Կինոփառատոնն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ամենամյա աջակցությամբ՝ որպես կինոյի ոլորտի բյուջետային ծրագիր: Փառատոնի գլխավոր հովանավոր՝ Երևանի քաղաքապետարան։ ՀՀ ԿԳՄՍՆ:

Սպորտ

Ժամը 12:00-ին «Անի Գրանդ Հոթել» հյուրանոցի ասուլիսների սրահում (Հանրապետության 65) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Երևանում հուլիսի 4-12-ը կայանալիք բասկետբոլի FIBA EuroBasket U16 Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Հայաստանն այս տարիքային խմբի առաջնությունն առաջին անգամ է հյուրընկալում: Մրցաշարը կազմակերպվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ: Ասուլիսի բանախոսներ՝ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյան, ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյան: Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկված է B խմբում: Մրցաշարի բոլոր խաղերն անցկացվելու են Սպորտի կառավարման կենտրոնի մարզադահլիճում:

Հայերեն Русский

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու

ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների համար կիրականացվեն լողի, դահուկային սպորտի և հրաձգության ուսուցման ծրագրեր

Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին

Իջևանից 14 կմ հյուսիս 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունը

ԵԱԶԲ-ն կաջակցի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի արտադրական հզորությունների ընդլայնման ծրագրին

Եթե պարզվի, որ IMEI համակարգը սպառնում է քաղաքացիների ազատությանը, այն չի ներդրվի. վարչապետ

ԱԺ նախագահը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են

ՀՀ վարչապետն արդարադատության համակարգի խնդիրների լուծումը դժվարությամբ է պատկերացնում առանց նոր Սահմանադրության ընդունման