Հուլիսի 1-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

01 հուլիս,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 314 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:

Ժամը 11:30-ին Ազգային ժողովի 414 դահլիճում արտահերթ նիստ կգումարի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը:

Ժամը 12:00-ին Ազգային ժողովի 214 դահլիճում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կհրավիրի արտահերթ նիստ:

Ժամը 12:30-ին Ազգային ժողովի 414 դահլիճում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի:

Պետական կառույցներ

Ժամը 10:50-ին ՀԾԿՀ վարչական շենքi նիստերի դահլիճում (Մյասնիկյան 5/1) տեղի կունենա ՀԾԿՀ նիստ, կքննարկվեն «Բնական գազի սակագինը սահմանելու վերաբերյալ» որոշումները։

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանի ասուլիսը։ Թեմա. ավագ դպրոցների ընդունելության նոր կարգ, առաջին դասարանցիների ընդունելություն։

Ժամը 19:30-ին Մատենադարանում տեղի կունենա «Խոստում» համահայկական նախաձեռնության պաշտոնական մեկնարկի հանդիսավոր արարողությունը։ «Խոստումը» երկարաժամկետ համահայկական նախաձեռնություն է, որի նպատակն է ստեղծել ազգային և հոգևոր արժեք, որը կփոխանցվի սերնդեսերունդ՝ միավորելով հայերին իրենց հավատքի, պատմության, մշակույթի և արմատների շուրջ։ +37498180292:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 09:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանուցում կկայանա տարածաշրջանային երկօրյա միջոցառում, որի ընթացքում պաշտոնապես կնշանավորվի Հայաստանի միացումը «Կանանց առաջնորդության խթանում՝ հանուն դիմակայուն և խաղաղ հասարակությունների» տարածաշրջանային ծրագրին՝ ուղղված գենդերային հավասարության, դիմակայուն կառավարման և խաղաղաշինության խթանմանը։ Միջոցառումը մեկ հարթակում կհամախմբի Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կին առաջնորդներին, որոնք կկիսվեն խաղաղաշինության, բարեփոխումների և վերականգնման իրենց փորձով։ Ժամը 09:30-09:45՝ հարցազրույցներ լրատվամիջոցների համար։ Բարձրաստիճան մասնակիցներ՝ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունց, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան, Ուկրաինայի գենդերային հավասարության քաղաքականության կառավարության հանձնակատար Կատերինա Լևչենկո, Մոլդովայի վերաինտեգրման հարցերով նախկին փոխվարչապետ Քրիստինա Լեսնիկ, Դանիայի Թագավորության դեսպան Վրաստանում և Հայաստանում Աննե Տոֆթ Սորենսեն, ՄԱԿ-ի մշտական համակարգող Հայաստանում Ֆրանսուազ Ժակոբ, ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության (UN Women) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բելեն Սանս Լուկե, ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության (UN Women) ներկայացուցիչ Վրաստանում և Հարավային Կովկասի կապի պատասխանատու Կաորի Իշիկավա: +374 55 020780:

 Ժամը 15:20-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն հրավիրում է լրատվամիջոցների ներկայացուցիչներին լուսաբանելու «Dialogue4Progress» աշխատանքային քննարկումը, որը նվիրված է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախագծին։ Քննարկմանը ներկա կլինեն պաշտոնյաներ, այդ թվում՝ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը և բաժնի պետ Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետ Լիլյա Աֆրիկյանը։ Նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց փոխանցված դրամական միջոցները ներառել փոխհատուցվող «սոցիալական ծախսերի» շարքում։ 055 681169։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 12:00-ին Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցում (Եզնիկ Կողբացի 36) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ Պ.Չայկովսկու անվան դպրոցի սիմֆոնիկ նվագախմբի Ժնևում կայացած հյուրախաղերին: Բանախոսներ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության պետ Սվետլանա Սահակյան, Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցի տնօրեն Մարտունի Կոստանդյան, դպրոցի նվագախմբի ղեկավար Դավիթ Մարուխյան: Կներկայացվեն հյուրախաղերի վերաբերյալ մանրամասներն ու ձեռքբերումները: ՀՀ ԿԳՄՍՆ

Մամուլի ակումբներ

Ժամը 14:00-ին «Դեբատ» բանավեճի ակումբը (Արշակունյաց 2ա) հրավիրում է հերթական քննարկման՝ «Հետընտրական զարգացումներ և հասարակական տրամադրություններ» թեմայով: Օրվա բանախոսներն են՝ տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր-հրապարակախոս Ռուբեն Բաբայանը, դերասան Մհեր Մկրտչյանը և Սոցապ.նախկին նախարար Ռազմիկ Մարտիրոսյանը: +374 93 53 02 38:

Մշակույթ

Ժամը 19:30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայատանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է համերգասրահ՝ վայելելու «Սիմֆոնիկ ճամփորդություն» սիրված համերգը՝ նոր ծրագրով։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյան։

Հայերեն Русский

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ

Նեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետների

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետների

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները հեռու են նրա իրական հնարավորություններից

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների

Քննիչը թույլատրել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ