Հայաստանի և Ադրբեջանի միջև անհայտ կորած անձանց տվյալների բազա կստեղծվի

2 րոպեի ընթերցում

Անհայտ կորած անձանց միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կստեղծվի անհայտ կորած անձանց տվյալների բազա, որը  հիմնված կլինի նախկին Հարավսլավիայում կիրառված համագործակցության մոդելի վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, Քեթրին Բոմբերգերն  այդ մասին ասել է «Անհայտ կորած անձանց հարցի լուծման ժամանակակից մոտեցումները և համագործակցության ամրապնդումը» համաժողովի ժամանակ։

Նրա խոսքով՝ տվյալների բազան կարևոր նշանակություն կունենա պետական կառույցների միջև համագործակցության ամրապնդման, Ադրբեջանի կառավարության և անհայտ կորածների ընտանիքների միջև կապերի զարգացման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղեկատվության փոխանակման տեսանկյունից։

«Սա այն մոդելն է, որի ստեղծմանը մենք աջակցել ենք, օրինակ, նախկին Հարավսլավիայի համատեքստում։ Այսօր այդ տարածաշրջանի կառավարությունները, թեև հակամարտությունից անցել են երկար տարիներ, ստեղծել են անհայտ կորած անձանց հարցերով համատեղ աշխատանքային խումբ և ձևավորել միասնական տվյալների բազա՝ դեռևս չփակված գործերի վերաբերյալ։ Այդ բազայի միջոցով նրանք տեղեկատվություն են փոխանակում։ Հուսով ենք, որ այս տվյալների բազան նույնպես կնպաստի նման արդյունքների։ Առաջին հայացքից այն կարող է թվալ պարզապես տեխնիկական գործիք, սակայն իրականում այն համագործակցության և խաղաղության հաստատման կարևոր մեխանիզմներից մեկն է»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ նույն համաժողովի շրջանակներում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆաթ Հասանովը հայտարարել էր, որ ստեղծվելիք բազայի շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար նախատեսվում է ստեղծել հնարավորություն՝ գաղտնիության պայմաններում տեղեկություններ տրամադրելու անհայտ կորած անձանց, այդ թվում՝ հնարավոր թաղման վայրերի վերաբերյալ։

Հայերեն العربية English فارسی Русский 中文

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար