Հունիսի 30-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

30 հունիս,  2026          

ՀՀ ԱԺ

Ժամը 12:00-ին Ազգային ժողովի 414 դահլիճում Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի:

Պետական կառույցներ 

Ժամը 12:00-ին Դեղերի փորձագիտական կենտրոնում (Կոմիտասի պող., 49/5 շենք) տեղի կունենա ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ «Ապահովագրության 6 ամիսը» թեմայով:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 15:00-ին (մասնակիցների գրանցումը՝ ժամը 14:30-ից) «Կոնգրես» հյուրանոցի «Բոլ» սրահում տեղի կունենա ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագրի «Տեղական առաջնորդությունը, գործընկերությունը և ազդեցությունը» միջոցառումը: 2024–2026թթ.․ՄԱԶԾ-ն՝ Սերբիայի Հանրապետության կառավարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ, իրականացրել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան Հայաստանում Սերբիայի Հանրապետության դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը։ Միջոցառմանը կմասնակցեն պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, զարգացման գործընկերների, դիվանագիտական առաքելությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքային ծառայողներ և ոլորտի փորձագետներ։ +374 91 420122:

Մշակույթ

Ժամը 11:30-ին Հայաստանի ազգային պատկերասրահի մոտից լրագրողներին կտանեն ք.Վաղարշապատ, որտեղ ժամը 12։00-ին տեղի կունենա Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ Մհեր Աբեղյանի թանգարանի վերաբացումը։ Թանգարանը հիմնադրվել է 1990 թվականին։ Այս տարիների ընթացքում երբևէ վերանորոգում չի իրականացվել։ ՀԱՊ մասնաճյուղերի վերանորոգման և արդիականացման ծրագրի շրջանակում այս թանգարանի վերանորոգման ու արդիականացման աշխատանքերը մեկնարկել են տարեսկզբին։ Թանգարանը վերաբացում է Մհեր Աբեղյանի և Եղիշե Թադևոսյանի ստեղծագործությունների նոր ցուցադրությամբ։

Ժամը 17:00-ին Թեքեյան կենտրոնում տեղի կունենա գրող, գրականագետ, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանին նվիրված ձեռնարկ։ Ֆելիքս Բախչինյանը բազմաթիվ գրական և հասարակական մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալի, «Վահան Թեքեյան» ամենամյա գրական մրցանակի և Հայաստանի գրողների միության մի շարք անվանական մրցանակների։ Նրա սցենարներով նկարահանվել են «Ֆրիտյոֆ Նանսեն՝ աշխարհի խիղճը» վավերագրական և «Մի գիշեր «Բարոն» հյուրանոցում» գեղարվեստական ֆիլմերը։ Հայաստանի Թեքեյան մշակութային միության, Հայաստանի և Մոսկվայի գրողների միությունների անդամ, մի շարք ակադեմիաների ակադեմիկոս և «Ուրարտու» համալսարանի պատվավոր պրոֆեսոր: 055 63 06 37։  

Հայերեն Русский

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո