Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը

2 րոպեի ընթերցում

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ միաժամանակ ամբողջությամբ կբարեկարգվի համանուն փողոցը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման մեջ նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից ներկայացնելով նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Կիևյան կամրջի շինհրապարակ կատարած այցից տեսանյութ։

«Կիևյան կամուրջն ուներ տարիներով կուտակված խնդիրներ, այդ թվում՝ անվտանգային։ Այսօր այդ բոլոր խնդիրները լուծվում են։ Աշխատանքներից հետո կունենանք անվտանգ, հարմար ու գեղեցիկ կամուրջ՝ մեր քաղաքին վայել։ Միևնույն ժամանակ ամբողջությամբ կբարեկարգվի Կիևյան փողոցը»,-գրել է քաղաքապետը։

Հունիսի 27-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է հիմնանորոգվող Կիևյան կամրջի շինհրապարակ և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին։

Ծրագրի պատասխանատուները ներկայացրել են իրականացվող աշխատանքները և նշել, որ ընթացքի մեջ են կամրջի երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնման, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգի նորացման, ջրամեկուսացման աշխատանքները, վերականգնվում են նաև կամրջային թռիչքային կառուցվածքները և հենարանները։ Նշվել է նաև, որ կթարմացվեն կամրջի բազրիքները, արտաքին լուսավորության հաղորդալարերը կանցկացվեն ստորգետնյա ճանապարհով։ Ծրագրի իրականացման նպատակով համայնքային բյուջեից հատկացվել է 456 մլն դրամ:

Կամուրջը հիմնանորոգվել է 1995 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին՝ ջրահեռացման խնդիրները լուծելու նպատակով: Աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքային իշխանության և Տրանսպորտի և շինարարության նախարարության համագործակցությամբ: Հիմնանորոգումն իրականացվել է 20 տարվա երաշխիքով:

Երևանի Կիևյան կամրջի հիմնանորոգումը մեկնարկել է հունիսի 17-ից։ Ինչպես հայտնել  են Երևանի քաղաքապետարանից, հիմնանորոգմամբ պայմանավորված, կամուրջը երթևեկության համար փակ կլինի մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 29-ը։

 

Հայերեն Русский

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի դիմավորման արարողությունը

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը