Հունիսի 27-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

Հունիսի 27-ի միջոցառումների անոնս           

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 10:00-ից «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում (Գրիգոր Լուսավորիչ 7) մանկավարժական նորարարական գաղափարների, փորձի և ստեղծագործ մոտեցումների միահյուսմամբ կանցկացվի «Մանկավարժական մտքի փառատոն»: Փառատոնը միավորում է Հայաստանի տարբեր մարզերի ուսուցիչների, կրթական կառույցների ղեկավարների, մեթոդիստների և կրթության ոլորտի նորարար մասնագետների։ Փառատոնի ընթացքում կներկայացվեն ուսուցման արդյունավետ մեթոդներ, նախագծեր, ինչպես նաև տեղի կունենան վարպետաց դասեր, քննարկումներ և բաց դասեր։ «Գլոբալ Բրիջ» կրթահամալիր, փառատոնի համակարգող Աստղիկ Բալայան, 093-54-99-76:

Ժամը 11:00-ին Մանկավարժական համալսարանի Ալեք Մանուկյան 13 հասցեում գտնվող մասնաշենքի դահլիճում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը, ՀՊՄՀ մետափիլիսոփայության, փաստարկման և հայագիտության միջազգային ինստիտուտը, Հայոց փիլիսոփայական ակադեմիան և Փիլիսոփայական ընկերությունների միջազգային դաշնությունը (FISP) կիրականացնեն «Կրթությունը եվ փիլիսոփայությունը» թեմայով միջազգային գիտաժողով՝ նվիրված ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի ծննդյան 100-ամյակին։ Գիտաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսք կասեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի նախագահության անդամ Ալեքսանդր Մանասյանը և այլք։ Գիտաժողովին մասնակցում են Փիլիսոփայական ընկերությունների միջազգային դաշնության (FISP) նախագահության 33 անդամ՝ նշանավոր փիլիսոփաներ աշխարհի տարբեր երկրներից: Գիտաժողովի շրջանակներում բաց ելույթներով հանդես կգան FISP-ի նախագահ Հիսուկ Կիմը, FISP-ի նախորդ նախագահ Լուկա Սկարանտինոն (նախագահ՝ 2020-2024 թթ.) և պատվավոր նախագահ Դերմոտ Մորանը (նախագահ՝ 2013-2018 թթ.): Գիտաժողովի շրջանակներում FISP-ի նախագահությունը կազմակերպում է կլոր սեղան՝ «Մշակութային ինքնության մարտահրավերները» թեմայով, որին մասնակցում են ՖԻՍՊ-ի 4, հայաստանցի՝ 1 փիլիսոփա:

Մշակույթ

Ժամը 17:00-ից «Երազ» այգում Newmag-ն ու Yeraz Projects-ը հրավիրում են ամառվա ամենասպասված գրական, մշակութային ու այս տարի նաև մարզական փառատոնին՝ նույն վայրում, նույն էներգիայով, բայց նոր մասշտաբով։ Summerfest 2026. Մեծ խաղը սկսվում է այստեղ՝ գրքերի, հերոսների, խաղերի, երաժշտության ու պատմությունների մեծ բեմում։ Փառատոնի հատուկ հյուրը՝ հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանն է, որը կմակագրի իր ինքնակենսագրական՝ «Իմ կյանքը միշտ կենտրոնում» գիրքը: Summerfest 2026-ի երաժշտական հատվածը կապահովի PARG-ը՝ սիրված հիթերով:

 

 

Հայերեն Русский

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո