Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հաստատվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ծառայող Ս.Խ.-ն տեղեկանալով Գյումրի քաղաքի բնակչի կողմից հարևանուհուն սպառնալու, նրա հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալու մասին, մտադրվել է կատարած արարքի համար պատժել Վ.Գ.-ին:

«Այդ նպատակով Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան՝ ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին և պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ, ինչպես նաև նվաստացրել նրա արժանապատվությունը՝ պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք»,– նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Բացի այդ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի կողմից բացահայտվել է Ս.Խ.-ի կողմից քաղաքացուն խոշտանգելու ևս մեկ դեպք:

Մասնավորապես՝ պաշտոնատար անձ Ս.Խ.-ն հայհոյանք տալու համար Գյումրի քաղաքի բնակչին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին և կատարած արարքի համար պատժելու նպատակով խոշտանգել է նրան:

Ս.Խ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը) (2 դրվագ):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը և քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին

Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 1.1 մլրդ դրամի չվճարված հարկային պարտավորություններ

ԱԺ-ն քննարկում է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

2026 թ. հուլիսն ամենաշոգ ամիսն է դարձել ԱՄՆ-ում դիտարկումների ողջ պատմության ընթացքում

Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը կալանավորվել է

ԱԷՄԳ-ն պլանավորում է միջուկային նյութերը դուրս բերել Սիրիայի գաղտնի օբյեկտից. Axios

«Գարեգին Նժդեհ» կայարանում մեկնարկել են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները

Երևանում կանցկացվի Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովը

Անկարան ակնկալում է առաջընթաց ԵՄ-ի հետ վիզաների և Մաքսային միության շուրջ երկխոսությունում. Էրդողան

ԵԱՏՄ-ում ակնկալում են, որ Հայաստանը հանրաքվեի մասին կհայտարարի մինչև դեկտեմբեր. Գալուզին