Հունիսի 26-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

26 հունիս,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վաչե Հովսեփյանի, ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենի բուժական գծով տեղակալ Գայանե Վարդազարյանի, ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենի ընդհանուր հարցերով տեղակալ Ռոմելլա Աբովյանի ասուլիսը։ Թեմա. թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարը, ձեռնարկվող քայլերը, ռազմավարական ծրագրի գործադրման ընթացքը:

Ժամը 11:00-ին (հյուրերի ընդունելություն՝ 10:30-ից), IBIS հյուրանոցում կկայանա Հայաստանի ազգային էլ.մեքենաների լիցքավորման ցանցի կառուցման պայմանագրի ստորագրման արարողությունը՝ «Շտիգեն» ՍՊԸ և «SHANDONG HI-SPEED NEW ENERGY GROUP LIMITED» ընկերությունների միջև։  1-ին փուլով նախատեսվում է կառուցել 50 արագ լիցքավորման կայան, որոնց մի մասը կտեղակայվեն Հյուսիս-Հարավ ճանապարհի ամբողջ երկարությամբ։ Ժամը 11:05-ին՝ շնորհանդես՝ EV-ցանցի համատեղ ծրագիր - «Շտիգեն» ՍՊԸ հիﬓադիր տնօրեն Հայկ Շեկյան: Ժամը 11:35-ին՝ Պայմանագրի ստորագրում: +374 95 74 76 78:

Ժամը 13:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա «Հայ-Էմ» հիմնադրամի նախագահ Նշան Աճեմյանի, «Հայ-Էմ» հիմնադրամի «Հայ-Էմ-Դյուցազնատուն» մարզական կենտրոնի տնօրեն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանի, Գինեսի ռեկորդակիր 10-ամյա Դավիթ Աբրահամյանի ասուլիսը։ Թեմա. Գինեսի ռեկորդների սահմանում, իրականացված ծրագրեր, առաջիկա անելիքներ։

Ժամը 14:00-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Տուշպա» սրահում /Ամիրյան 2/ կկայանա Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից կազմակերպված Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկում: Միջոցառման բացում և ողջույնի խոսք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլի, ԵՄ ներկայացուցիչ, Կանխարգելման ազգային մեխանիզմների փոխնախագահ, ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամ Էլինա Շտեյներտե (առցանց): Ժամը 14:30-ից՝ պանելային քննարկումներ: Ժամը 17:50-ին՝ ամփոփում և միջոցառման փակում:

Ժամը 14:00-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կկայանա նամականիշի մարման պաշտոնական արարողություն: Շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ» թեմային: Արարողությանը կմասնակցեն և մարումը կիրականացնեն՝ ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայփոստ ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանը և ՀՀ ֆիլատելիստների ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը։ +374 93878551:

Մշակույթ

Ժամը 12:30-ին Նկարիչների միությունում կկայանա «Anima Exhibitions»-ի այս տարվա հատուկ ցուցադրության հանդիսավոր բացումը՝ նվիրված մեծանուն հայ նկարիչ Մինաս Ավետիսյանին։ Նրա ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաները, բնանկարները, դիմանկարները, նատյուրմորտներն ու որմնանկարները։ Գունային համարձակ հակադրություններով և խոր հուզականությամբ նրա արվեստը մինչ օրս շարունակում է հիացնել ու ներշնչել արվեստասերներին։

Ժամը 13:00-ին Հանրային ռադիոյում տեղի կունենա հանդիպում ականավոր դիրիժոր Վասիլի Պետրենկոյի հետ։ Ժամը 14։00-ին նախատեսվում է դիրիժորական ակադեմիայի փորձը։

Հայերեն Русский

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա

230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում

Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին

Բաքուն և Եվրամիությունը քննարկել են համագործակցությունն ու Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը