5 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
24 հունիս, 2026
Պետական կառույցներ
ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի և «ՀայՀիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ասուլիսը։
ԹԵՄԱ․- Ջրային ռեսուրսների, կարկտահարությունների վերլուծություն, գարնանային ամիսների և հունիսին դիտված եղանակակլիմայական պայմանների ամփոփում։
Հրավիրում ենք լուսաբանման:
+374 91 62 18 38
Ժամը 10:30 Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի վարչական շենքում տեղի կունենա քննարկում՝ նվիրված «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով և հարակից օրենքներով նախատեսված օրենսդրական փոփոխությունների փաթեթով սահմանված նոր կարգավորումների ներկայացմանը։
Քննարկման ընթացքում կներկայացվեն 2026 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող՝ հեռակա և ձեռնարկության շենքից դուրս կնքվող պայմանագրերի, ինչպես նաև պայմանագրերում անարդար պայմանների վերաբերյալ իրավակարգավորումները և դրանց կիրառման առանձնահատկությունները։
Հրավիրում ենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին մասնակցելու և լուսաբանելու միջոցառումը։
Մամուլի ակումբներ
ժամը 12:00-ին տեղի կունենա «ԵԱՏՄ երկրների կենասանվտանգությունը թեմայով Մոսկվա-Մինսկ–Աստանա-Երևան տեսակամուրջ՝ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ։
Ինչո՞վ են պայմանավորված Հայաստանից Ռուսաստան մի շարք պարենային ապրանքների մատակարարման սահմանափակումները: Վտանգ կա՞, որ Էբոլա վիրուսը կներթափանցի ԵԱՏՄ երկրներ: Ինչպե՞ս պարզել ելակի մեջ նիտրատների առկայությունը և խուսափել թունավորումից։ Այս և այլ հարցերի կպատասխանի Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն: Տեսակամուրջը կհեռարձակվի Sputnik Արմենիա կայքում և VK սոցիալական ցանցի մեր էջում։
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram–յան ալիքին: Հեռ.` +374(98)180-626, +374(91) 42-12-35։
Մշակույթ
ժամը 13:30-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա «ArtԱրվեստ» կրթական ծրագրին նվիրված մամուլի ասուլիսը
Բանախոսներ՝
Դանիել Դանիելյան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հայկ Մելիքյան, ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արտյոմ Հայրապետյան, ծրագրի հեղինակ և ղեկավար
Կոնտակտային անձ՝ Մարիամ Հովունի 093 87 85 51
Կրթություն
ժամը 10։00-ին, eCAMPUS Erasmus+ ծրագրի շրջանակում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը հյուրընկալում է միջազգային աշխատաժողով՝ նվիրված Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում թվային ուսուցման և գնահատման որակի ներքին ապահովմանը։
Աշխատաժողովին մասնակցելու են ՀՀ ԿԳՄՍՆ, Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի, Հյուսիսային համալսարանի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի ներկայացուցիչներ։
Լուսաբանման համար առաջարկվող հիմնական ժամանակահատվածը՝ հունիսի 24՝ 10։00-12։20։ Այդ ընթացքում նախատեսված են աշխատաժողովի բացումը, թվային ուսուցման և գնահատման որակի ներքին ապահովման չափանիշների ներկայացումը, ինչպես նաև առաջին թեմատիկ քննարկումը՝ թվային դասընթացների նախագծման և կառուցողական համահնչեցման վերաբերյալ։
Սիրով հրավիրում ենք Ձեզ լուսաբանման։
Կապ լրատվամիջոցների համար՝ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն / ՈԱԱԿ
Էլ. փոստ՝ pr@anqa.am
Հեռախոս՝ +374 77861336