ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի նկատմամբ՝ հայտարարագիր չներկայացնելու և արգելանքի տակ գտնվող գույքի մասով

3 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026 թվականի հունվարի 5-ին տրված կատարողական թերթով արգելվել է Իշխան Սաղաթելյանին և նրա կնոջը՝ իրենց պատկանող գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողություն կատարել: Բացի այդ, դատարանի որոշմամբ 258 մլն 146 հզր 843 ՀՀ դրամի չափով պետք է արգելանք դնել Ի.Ս.-ին և Լ.Խ.-ին սեփականության իրավունքով պատկանող գույքերի վրա:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հարուցված կատարողական վարույթի ընթացքում 2026 թվականի փետրվարի 2-ին Իշխան Սաղաթելյանը հրաժարվել է ներկայացնել «Գույքի, եկամուտների և գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր»։

Իրավունք

Քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն է իրականացվում Իշխան Սաղաթելյանի բնակարանում

2026 թվականի ապրիլի 28-ին Ի.Ս.-ն ներկայացրել է հայտարարագիր, որում ի թիվս այլի նշել է գույք, որը հանդիսանում է պարտադիր առգրավման ենթակա գույք: Տվյալ գույքի վրա դրվել է արգելանք:

Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 509-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքը) հատկանիշներով:

Բացի այդ, քրեական վարույթի նախաքննության ընթացքում քննիչի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 510-րդ հոդվածի 1-ին մասի (պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնելուց խուսափելը) հատկանիշներով: Նշված քրեական վարույթները միացվել են:

2026 թվականի հունիսի 23-ին Իշխան Սաղաթելյանի բնակության վայրում, նրա կնոջը սեփականության իրավունքով պատկանող երկու տրանսպորտային միջոցներում կատարվել է խուզարկություն, որի ընթացքում հայտնաբերվել են արտարժույթի տեսքով դրամական միջոցներ և ոսկյա զարդեր:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Տեղի ունեցավ ապաստան հայցողների, բռնի տեղահանվածների և փախստականների հարցերով ՄԻՊ-ին առընթեր հասարակական խորհրդի առաջին նիստը

Իրանը կարող է մինչև 50 միլիարդ դոլար ստանալ պատժամիջոցների վերացման և ակտիվների ապասառեցման հաշվին

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-23/06/26

Ասիական ինդեքսներ - 23/06/26

Իրանը համաձայնել է միջուկային ստուգումներ անցկացնել առաջիկա տարիներին․ Թրամփ

Երաժշտությանը կարող ենք նվիրել մեր կյանքը. Սերգեյ Սմբատյանը քննարկում անցկացրեց «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների հետ

Իսրայելը մտադիր է անկախության հասնել ԱՄՆ-ից սպառազինությունների բնագավառում. Նեթանյահու

ՀՀ ԱԺ նախագահը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը

Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը