Հունիսի 23-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

23 հունիս,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին Երևանի քաղաքապետարանում գումարվելու է Երևան քաղաքի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստը: Կից՝ օրակարգի հղումը. https://www.yerevan.am/hy/announcement/haytararowt-yown-500/

Ժամը 14:45-ին «Թուֆենկյան» հյուրանոցի «Առյուծ» սրահում կկայանա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր «Ապաստան հայցողների, բռնի տեղահանվածների և փախստականների իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով» հասարակական խորհրդի անդրանիկ  նիստը: Բացման խոսք՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյան, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մոնիկա Սանդրի: Ողջույնի խոսք՝ ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արփինե Սարգսյան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյան (ենթակա է հաստատման), ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ռուստամ Բաքոյան, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյան: Ժամը 18:00-ին՝ ամփոփում:

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Քաղհասարակության դերը և ժողովրդավարական օրակարգը առաջիկա տարիներին» թեմայով: Բանախոսներ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունց, «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ավագյան:

Մշակույթ

Ժամը 12:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում «Հայ վիրտուոզներ» ծրագրի շրջանակում կկայանա հանդիպում-քննարկում ծրագրի հիմնադիր՝ Սերգեյ Սմբատյանի և կրթաթոշակառուների հետ՝ «Դասական երաժշտություն և ինքնության որոնում» թեմայով։ Միջոցառումը կանցկացվի բաց և ինտերակտիվ ձևաչափով։ Քննարկման ընթացքում Մաեստրո Սմբատյանը կանդրադառնա դասական երաժշտության նշանակությանը, արվեստի դերին անհատի ինքնության ձևավորման գործընթացում, ինչպես նաև կպատասխանի երիտասարդ երաժիշտների հարցերին։ Հանդիպմանը ներկա կլինի նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը։ Միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև «Հայ վիրտուոզներ» կրթական և զարգացման 2025թ. ծրագրի ավարտական վկայականների հանձնման արարողությունը։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամ, +374 (0) 44 222 076:

Հայերեն Русский