Հունիսի 18-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

18 հունիս,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովում աշխատանքը կշարունակի ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 14:30-ին /մասնակիցների գրանցումը՝ 14։00-ից/ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նիստերի դահլիճում /Տիգրան Մեծի 4, 2-րդ հարկ/ հանձնաժողովը նախաձեռնել է քննարկում՝ տնտեսավարողներին ներկայացնելու սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված նոր օրենսդրական կարգավորումները, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից։ Բացման խոսք՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյան, Էկոնոմիկայի փոխնախարար Լիլյա Սիրականյան: Խնդրում ենք ներկայանալ լրագրողի վկայականով։ Միջոցառման օրակարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ https://competition.am/wp.../uploads/2026/06/orakarg.pdf : 060 830 840, ներքին՝ 259 կամ 280:

Մամուլի ակումբներ

Ժամը 17:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Մոսկվա-Երևան տեսակամուրջ՝ «Ինչի շուրջ կարող են Մոսկվան ու Անկարան համագործակցել Հարավային Կովկասում» թեմայով: Մոսկվայում Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների բանակցություններից անմիջապես հետո Սերգեյ Լավրովի և Հաքան Ֆիդանի համատեղ ճեպազրույցում նշվեց, որ հանդիպմանը մանրամասն քննարկվել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ Ռուսաստանը և Թուրքիան նաև պայմանավորվել են սերտորեն համագործակցել Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում։ Ինչպե՞ս կզարգանան իրադարձությունները Հարավային Կովկասում։ Որքանո՞վ և կոնկրետ ո՞ր հարցերի շուրջ են Ռուսաստանի և Թուրքիայի շահերը համընկնում Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում։ Այս հարցերի շուրջ իր տեսակետը կներկայացնի թուրքագետ Յաշար Նիյազբաևը տեսակամրջի ընթացքում։

Մշակույթ

Ժամը 15:00-ին Հայաստանի նկարիչների միության «Արա Սարգսյան» և «Մարտիրոս Սարյան» ցուցասրահներում կկայանա Հայաստանի նկարիչների միության կողմից կազմակերպվող Վարկանիշային ցուցահանդեսի հանդիսավոր բացումը։ Ցուցահանդեսին մասնակցում են կերպարվեստի այն ներկայացուցիչները, որոնք Հայաստանի նկարիչների միության անդամ չեն։ 

Հայերեն Русский

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ը. Հայաստանի պատվիրակ Նարեն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո