Կամ հեղափոխությունը նոր թափ է ստանում, կամ հակահեղափոխությունը հաղթում է․ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի 2026 թվականի ընտրությունները առաջ են բերել նոր հեղափոխության օրակարգ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ իշխանությունը դժվարություն է ունեցել հանրությանը բացատրելու, թե ինչու նախկին իշխանությունները և նրանց հետ կապվող շրջանակները մինչ օրս բանտում չեն։

«Մենք դժվարություն ունեինք հանրությանը բացատրելու, թե ինչու Ռոբերտ Քոչարյանը բանտում չէ։ Մենք դժվարություն ունեինք հանրությանը բացատրելու, թե ինչու Գագիկ Ծառուկյանի թալանածը վերադարձված չէ։ Մենք դժվարություն ունեինք ժողովրդին բացատրելու, թե ինչպե՞ս է պատահել, որ կալուգացի օլիգարխը հեղափոխությունից հետո 8 տարիների ընթացքում շարունակել է մանկապարտեզներից և դպրոցներից հոսանք գողանալ, ինչպե՞ս է դա հնարավոր եղել»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանի գնահատմամբ՝ դրա պատճառներից մեկն այն է, որ այդ շրջանակներն ունեցել են արտաքին հովանավորներ, որոնց հետ կապված իշխանությունները նախկինում զգուշավոր և կաշկանդված են եղել։

Նրա խոսքով՝ ընտրություններից հետո ձևավորվել է նոր քաղաքական օրակարգ։

«Այս ընտրությունը և ընտրություններում արձանագրված ակտիվությունը առաջ է բերել նոր հեղափոխության օրակարգ։ Հեղափոխություն, որտեղ թավիշը պետք է բացառվի»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը հայտարարեց, որ նախկին համակարգը, իր գնահատմամբ, կառուցվել է օլիգարխիկ շրջանակների պաշտպանության համար, և այն պետք է փոխվի։

«Ամբողջ նախորդող շրջանում սահմանադրական կարգը կառուցվել է այդ օլիգարխիան պաշտպանելու համար։ Մենք պետք է գնանք այդ համակարգը ջարդելու ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այս ընտրությունը սովորական քաղաքական գործընթաց չէր։

«Սա պարզ ընտրություն չէ։ Կամ հիմա նորից հեղափոխությունը նոր թափ է ստանում, կամ հակահեղափոխությունը հաղթում է։ Սա է մեր ընտրությունը»,- եզրափակեց Փաշինյանը։

 

Հայերեն English Español Русский Türkçe

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել