Հունիսի 17-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

17 հունիս,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովում աշխատանքը կշարունակի ՀՀ ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը:

Պետական կառույցներ 

Ժամը 10:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանի, ԵՊՀ Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնի տնօրեն Արեմ Մկրտչյանի ասուլիսը։ Թեմա. հայրության արձակուրդից օգտվելու տարածվածությունը ՀՀ-ում. հետազոտության արդյունքները։

Ժամը 12:00-ին «Ռամադա» հյուրանոցի «Փոմեգրանետ» սրահում /Փավստոս Բուզանդ 15/ «ԶԻՆԱՊԱՀ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը հրավիրում է ներկա գտնվելու և լուսաբանելու ԶԻՆԱՊԱՀԻ տարեկան մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ԶԻՆԱՊԱՀԻ ռազմավարական առաջնահերթությունները, գլխավոր գործադիր տնօրենի 2025 թվականի տարեկան և 2026 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունները, հիմնադրամի ֆինանսական գործունեության արդյունքները, կատարված հատուցումները, ինչպես նաև վերջին օրենսդրական փոփոխություններն ու ընթացիկ նախաձեռնությունները։ Ողջույնի և բացման խոսք՝ Հանրային կապերի և հաղորդակցության տնօրեն Լիլյա Գրիգորյան: Ժամը 12:45-ին՝ պարգեւատրման արարողություն:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:30-ին ք.Գյումրի, Շիրակի մարզպետարանի նիստերի դահլիճում (Գ.Նժդեհ փ.16) GIZ-ի կողմից իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊ ընկերությունը և «Զենիթ» ակադեմիան Գյումրիում կազմակերպում են տեղեկատվական սեմինար, որի ընթացքում կներկայացվեն էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտում կիրառվող հիմնական լուծումները, ինչպես նաև կտրամադրվեն գործնական ուղեցույցներ՝ ինչպես գնահատել էներգիայի սպառումը և ինչպես բարձրացնել շենքերի էներգաարդյունավետությունը։ Սեմինարին կհաջորդի հանրային ցուցահանդես՝ որպես գործնական շարունակություն, որտեղ ներկայացվելու են շուկայում առկա էներգաարդյունավետ լուծումները և տեխնոլոգիաները, ինչպես նաև ստեղծվելու է հնարավորություն հանդիպելու ոլորտի մասնագետների հետ։ Ծրագրի եզրափակիչ կանգառը կլինի Գյումրին, որտեղ հունիսի 17-ին կանցկացվի տեղեկատվական սեմինար, իսկ հունիսի 20-ին ժամը 15:00-ից, ք.Գյումրիում /Աբովյան ճեմափողոց/՝ «Էներգաարդյունավետ լուծումներ» հանրային ցուցահանդեսը, որը կամփոփի ծրագրի մարզային միջոցառումների շարքը։ «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ, 093 48 83 07: «Զենիթ» ակադեմիա, 095 100 770:

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի մամուլի ասուլիսը, որի ընթացքում կներկայացվեն տվյալներ՝ Aravot.am, Factor.am, Civilnet.am, Azatutyun.am, Sputnik.am ԶԼՄ-ներում ԱԺ նախընտրական քարոզարշավի լուսաբանման առանձնահատկությունների մասին, ընտրություններին մասնակցած քաղուժերի՝ սոցցանցային հարթակներում իրենց քարոզարշավներն առաջ մղելու 2026-ի պրակտիկայի մասին։ Բանախոս՝ «Ռեգիոն» կենտրոն-ի տնօրեն Լաուրա Բաղդասարյան։ Քննարկումը չի՛ հեռարձակվելու առցանց։ Լրագրողների մուտքն ազատ է։ 

Մշակույթ

Ժամը 18:00-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կկայանա Էդուարդ Խարազյանի անհատական ցուցահանդեսի բացումը։

Ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա բեթհովենյան գեղեցիկ երեկո։ Կներկայացվեն Բեթհովենի աշխարհահռչակ 7-րդ սիմֆոնիան և «Կորիոլան» նախերգանքը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Դիրիժոր՝ Ստեֆան Ֆրուխտ։ +374 93 51 71 12

Սպորտ 

Ժամը 16:00-ին Ազատության հրապարակում կկայանա անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղ։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ ԱՄՆ սպորտային բանագնացներ Ռոզ Հոլլերմանն ու Սթիվ Սերիոն՝ ամերիկացի երկու ամենահայտնի ու բազմաթիվ մրցանակների արժանացած անվասայլակով բասկետբոլիստներն արդեն Հայաստանում են։ Այցն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության կրթական ու մշակութային գործերի բյուրոյի «Սպորտային բանագնացներ» ծրագրի շրջանակում։ Սա նաև ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանին նվիրված «Ազատություն 250» խորագրով իրականացվող նախաձեռնություններից մեկն է։

Հայերեն Русский

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ

Նեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետների

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետների

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները հեռու են նրա իրական հնարավորություններից

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների

Քննիչը թույլատրել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ