1 / 13
Տաթև Դուրյան

Շվանիձորի 17-րդ դարի ջրանցույցը (ակվեդուկ)

1 րոպեի ընթերցում

17-րդ դարի ուշագրավ այս ակվեդուկը Շվանիձորի ամենանշանակալից տեսարժան վայրերից է։ Բազալտից՝ կրաշաղախով կառուցված այս ինժեներական հրաշքը  նախատեսված է այգիները ոռոգելու համար՝ ջուրը սարի մի կողմից մյուս կողմը անցկացնելով: Հունահռոմեական ոճի այս բազալտե ջրանցույցը կառուցված է ոչ շատ մեծ քարերով։ Միաթռիչք սլաքաձև կամարը երկկենտրոն է: Ջրանցույցը համարվում է միջնադարյան Հայաստանի նմանատիպ ինժեներական կառույցներից ամենաարժեքավորը ու գործում է մինչև օրս։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում