Դոնալդ Թրամփն Ուկրաինայում խաղաղություն ապահովելու հնարավորություններ է տեսնում
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայում խաղաղություն ապահովելու հնարավորություններ է տեսնում, քանի որ կարծում է՝ թե՛ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց են դրա համար։
«Երեկ մենք շատ լավ զրույց ունեցանք Զելենսկիի և նախագահ Պուտինի հետ։ Եվ ես տեսնում եմ, որ մենք կարող ենք ինչ-որ բան անել Ուկրաինայում խաղաղություն ապահովելու համար։ Ես իսկապես տեսնում եմ այդ հնարավորությունը։ Կարծում եմ՝ նրանք երկուսն էլ բաց են դրա համար», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին G7 գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Դոնալդ Թրամփը։
Կարդացեք հոդվածը` Русский