«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի. նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցների կողմից պաշտոնեական անփութության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի անտառապահ Հ.Ղ.-ն 2021 թվականի հունիսի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 24-ը պարբերաբար չի հաճախել աշխա­տանքի, սակայն ստացել է աշխատավարձ, ինչի հետևանքով դիտավորությամբ հափշտակել է խոշոր չափերի` ընդհանուր 1 մլն 515 հզր 805 ՀՀ դրամի չափով վճարված աշխա­տա­վարձի գումար:

Բացի այդ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության մասնաճյուղի անտառապետ Ա.Ե.-ն պատշաճ հսկողություն չի իրականացրել անտառապահ Հ.Ղ.-ի կողմից աշխատանքի հաճախելու նկատմամբ, ինչի հետևանքով 2022 թվականի մայիսի 18-ից մինչև հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում անտառտնտեսության անտառամասերում ապօրինի հատվել են տարբեր տեսակի ծառեր: Պետությանը պատճառվել է 2 մլն 877 հզր ՀՀ դրամի վնաս:  

Հ.Ղ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը) և 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խարդախությունը), իսկ Ա.Յ.-ի նկատմամբ՝ 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութությունը):

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել