Հունիսի 12-ի միջոցառումների անոնս
4 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
12 հունիս, 2026
ՀՀ ԱԺ
Ժամը 10:00-ին Ազգային ժողովում կկայանա ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /տարածքային կառավարում, դոտացիաներ համայնքներին, պատվիրակված լիազորությունների իրականացում, բնապահպանություն/շրջակա միջավայր, ջրային տնտեսություն եւ գյուղատնտեսություն/:
Ժամը 16:00-ին Ազգային ժողովում կկայանա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /գիտություն, կրթություն, մշակույթ, սպորտ, սփյուռք, երիտասարդություն եւ տեղեկատվություն/:
Ազգային ժողովում մինչեւ հունիսի 15-ը, ժամը 15:00-ը համատեղ նիստերից հետո «Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ամփոփումը ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում:
Պետական կառույցներ
Ժամը 11:30-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բակում կկայանա «Նորդիկ օրեր 2026» երկօրյա փառատոնի բացման ասուլիսը՝ մասնակցությամբ. ՀՀ-ում Դանիայի Թագավարության դեսպան Անե Տոֆթ Սորենսենի (նստավայրը՝ Թբիլիսի), ՀՀ-ում Նորվեգիայի Թագավորության դեսպան Բերգլյոտ Հովլանդի (նստավայրը՝ Թբիլիսի), ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության դեսպան Էվա Սունդկվիստի, ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Քիրսթի Նարինենի (նստավայրը՝ Թբիլիսի), ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի։ Մոդերատոր՝ Deem Communications-ի ռազմավարական և ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլյան։ Փառատոնը ներկայացնում է կայունության, նորարարության, մշակույթի, գրականության, անվտանգության, հավասարության և համայնքային ներգրավվածության վերաբերյալ նորդիկ մոտեցումները։ Անի Աբովյան, 055 992218։
Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանի, «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի ասուլիսը։ Թեմա. Արյան դոնորի համաշխարհային օրվան ընդառաջ. սպասվող միջոցառումներն ու ծրագրերը։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 15:00-ին «Օպերա Սուիթ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում (Ռաֆայել Լեմկինի 1, նրբ.1-3) կկայանա 2026թ. հունիսի 7-ի ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի մշտադիտարկման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիս։ Բանախոս՝ Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ և ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի նախագահ Բորիս Նավասարդյան։ Հանդիպումը կազմակերպվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն. մեդիայի հզորացման նոր փուլ» ծրագրի շրջանակներում: