2022 թվականին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

2 րոպեի ընթերցում

Քննությամբ պարզվել է, որ դեռևս 2022 թվականի հունվարի 21-ին Ի.Ա.-ն Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի 38/3 հասցեի պատուհանից իրեն ոչ թե ցած է նետել, այլ վերջինս սպանվել է իր հետ համատեղ բնակվող ամուսիններ Ե.Մ.-ի և Ա.Թ.-ի կողմից: «Արմենպրես»-օի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ քրեական վարույթի նախաքննությունից։

«Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացառապես քննչական գործողությունների պատշաճ կատարման և դրանց միջոցով ստացված փաստական տվյալների համակցված գնահատման, քննության արդյունավետ պլանավորման արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2022 թվականի հունվարի 21-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված սպանություն:

Նախաքննության ընթացքում կատարված բազմակողմանի և համակցված քննության արդյունքում հիմնավորվել է, որ Ե.Մ.-ն և Ա.Թ.-ն, նախնական համաձայնությամբ խմբի կազմում, 2022 թվականի հունվարի 21-ին ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել են Ի.Ա.-ին՝ նախ վիճաբանության ժամանակ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգ ներկայացնող մարմնական վնասվածքներ, ապա բնակարանի խոհանոցի պատուհանից նետել են դուրս՝ այդ կերպ սպանելով նրան:

2026 թվականի մարտի 24-ին ամուսինների նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (նախնական համաձայնությամբ խմբի կազմում կատարված սպանությունը)»,– նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել