Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

11 հունիս,  2026           

ՀՀ նախագահական

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ տնտեսական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /եկամուտների ձեւավորում, հարկային եւ մաքսային քաղաքականութուն, արդյունաբերություն, էներգետիկա եւ բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հանրային ծառայությունների կարգավորում, տնտեսական մրցակցության պաշտպանություն, անշարժ գույքի կադաստրի ոլորտ, քաղաքաշինության եւ սակագնային քաղաքականութուն/:

 Ժամը 16:30-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /սոցիալական ապահովություն, նպաստներ եւ թոշակներ/:

 ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 16:00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Կոմիտասի արխիվների թվայնացման նախագծի պաշտոնական մեկնարկի միջոցառումը, որն իրականացվում է IBRS Council-ի և Komitas Museum-Institute-ի համագործակցությամբ։ Նախագծի նպատակն է ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառմամբ պահպանել, համակարգել և միջազգային գիտական ու մշակութային հանրությանը հասանելի դարձնել Կոմիտասի հարուստ արխիվային ժառանգությունը։ Միջոցառման հատուկ հյուրն է համաշխարհային ճանաչում ունեցող ֆինանսական և բիզնես խորհրդատու Մարկ Չենյանը (Mark Chenian), UBS Financial Services-ի փոխնախագահը, ով Հայաստանում է գտնվում մի շարք մշակութային, կրթական և միջազգային համագործակցության ծրագրերի շրջանակում։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն ծրագրի հիմնական նպատակները, իրականացման փուլերը, ինչպես նաև թվայնացման գործընթացի նշանակությունը հայկական մշակութային ժառանգության պահպանման և միջազգային ճանաչելիության բարձրացման գործում։ +37499111331 

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում