ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն այցելել է Սյունիքի մարզ ՝ ընդգծելու հայ-ամերիկյան համագործակցության տարբեր ուղղությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ տեղի պաշտոնյաների, ԱՄՆ փոխանակման ծրագրերի շրջանավարտների, «Խաղաղության կորպուսի» կամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուսանողների և ԱՄՆ գործընկերների հետ։ Կապանի ամերիկյան անկյունում հավատարմատար Ալենը կներկայացնի «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը, Մեղրիում կհանդիպի ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ACCESS ծրագրի աշակերտների հետ, կայցելի Մեղրիի սահմանային հատված՝ ընթացիկ համագործակցության մասին ավելին իմանալու: Նախատեսվում է նաև այց «ՔոնթուրԳլոբալի» Գորիսի գրասենյակ՝ քննարկելու էներգետիկ անվտանգությանը և հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։ 

ԱՄՆ դեսպանությունից նշում են, որ այցը նպատակ ունի ընդգծել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև զարգացող գործընկերությունը և շարունակական համագործակցությունը տնտեսական հնարավորությունների ընդլայնման, էներգետիկ համագործակցության խորացման, կրթության և մշակութային ժառանգության պահպանման ուղղություններով։

 

Հայերեն العربية English فارسی Français Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը