«Հայանտառ»-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակիցը շանտաժի միջոցով հարկադրել է մասնակցել հավաքին․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

2 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի աշխատակցի կողմից շանտաժի միջոցով հավաքին մասնակցելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«Մասնավորապես՝ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Խ.Օ.-ն աշխատելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղում, տեղեկացված լինելով 2025 թվականի նոյեմբերի 17-ին Երևան քաղաքի Հակակոռուպցիոն դատարանի բակում ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքի մասին, բազմամարդ հավաք ապահովելու նպատակով, ուղղակի դիտավորությամբ, շանտաժի միջոցով՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տաշիր անտառտնտեսության մասնաճյուղի մի քանի աշխատակցի ներկայացրել է աշխատանքից զրկվելու վերաբերյալ սպառնալիքներ՝ նրանց մոտ ձևավորելով աշխատանքը կորցնելու վտանգի ընկալում՝ այդ կերպ հարկադրելով մասնակցել կազմակերպված հավաքին, իսկ վերջիններս աշխատանքը կորցնելու վախով պայմանավորված՝ հարկադրված մասնակցել են»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասներ են հայտնում են Քննչական կոմիտեից։

Խ.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելուն հարկադրելը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը:

Խ.Օ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը