Ազովի ծովում հունիսի 5-ին նավերի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ադրբեջանի ևս 2 քաղաքացի է մահացել

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ազովի ծովում հունիսի 5-ին անօդաչու թռչող սարքերի հարձակման ենթարկված նավերի անձնակազմի անդամ հանդիսացող Ադրբեջանի 19 քաղաքացի վերադառնում են Ադրբեջան: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Ըստ հաղորդագրության՝ ակնկալվում է, որ նրանք Ադրբեջան կհասնեն հունիսի 9-ի ցերեկային ժամերին։

Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են 1969 թվականին ծնված Գիսմեթ Ալիևի և 1981 թվականին ծնված Ֆուադ Օրուջևի մարմինները։

Նշվում է, որ անհրաժեշտ ընթացակարգերի ավարտից հետո զոհված Ադրբեջանի չորս քաղաքացիների մարմինները, ինչպես նաև նրանց ուղեկցելու նպատակով Ռուսաստանի Եյսկ քաղաքում գտնվող Ադրբեջանի երկու քաղաքացիները ևս առաջիկա օրերին կտեղափոխվեն Ադրբեջան։ 

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը շարունակում է հետևել իրավիճակին և իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ։

Հունիսի 5-ին հայտնի էր դարձել, որ Ազովի ծովում  նավերի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ։ 

Հարձակման թիրախ էին դարձել «Նատրա» և «Ցիրկոն» բեռնատար ջերմանավերը։ Նավերը Թուրքիայից ուղևորվում էին Ռուսաստանի Ռոստովի մարզ՝ հացահատիկ բեռնելու նպատակով։  Ըստ հրապարակումների՝ յուրաքանչյուր նավի ուղղությամբ արձակվել էր չորս անօդաչու սարք։ Հարձակման հետևանքով զոհվել էին Ադրբեջանի 2 քաղաքացիներ։ Ռուսաստանն Ուկրաինային էր մեղադրել հարձակման մեջ։ 

Հայերեն

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում