Հունիսի 9-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

09 հունիս,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական՝ ներքին գործեր:

Ժամը 12:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ /նիստը դռնփակ է/: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական՝ պաշտպանություն, ազգային անվտանգության ծառայություն, պետական պահպանության ծառայություն, արտաքին հետախուզություն եւ պետական ռեզերվներ:

Ժամը 17:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ/:՝

Պետական կառույցներ

Ժամը 12:30-ին Dvin հյուրանոցային համալիրի «Պապիկ» սրահում կմեկնարկի Հայաստան-Լեհաստան գործարար համաժողովը, որը կարևոր հարթակ կդառնա Հայաստանի և Եվրոպայի միջև տնտեսական, ներդրումային ու ենթակառուցվածքային համագործակցության ամրապնդման համար։ Համաժողովը կազմակերպվում է «Միջազգային խաղաղության և բարգավաճման «Trump Route» նախաձեռնության շրջանակում, որի նպատակն է զարգացնել Չինաստանն ու Եվրոպան կապող նոր և արդյունավետ առևտրային միջանցքները, ընդլայնել հայկական արտադրանքի մուտքը եվրոպական շուկաներ, խորացնել Հայաստան-Եվրոպա տնտեսական կապերը։ Այս նպատակներին աջակցելու համար Հայաստան կժամանի Լեհաստանի բարձր մակարդակի գործարար պատվիրակություն, որը ներկայացնում է ավելի քան 10 միլիարդ ԱՄՆ դոլար համախառն կապիտալ ունեցող բիզնես հարթակ։ Պատվիրակության կազմում ընդգրկված են Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ասիայում գործունեություն ծավալող խոշոր ընկերությունների սեփականատերեր և ղեկավարներ։ Մասնակիցների թվում կլինեն գործարարներ և ընկերությունների ղեկավարներ, որոնք համագործակցում են այնպիսի համաշխարհային բրենդների հետ, ինչպիսիք են Amazon-ը, Volvo Trucks-ը, BMW-ն, Ferrari-ն, Tesla-ն, Microsoft-ը, Shell-ը, Deloitte-ը, Stellantis-ը, Pfizer-ը, Santander-ը և Toyota-ն։ Միջոցառմանը սպասվում է նաև Հայաստանի, Լեհաստանի և Վրաստանի պետական բարձր մակարդակի ներկայացուցիչների մասնակցություն։ Կազմակերպիչներ՝ Hayway Group LLC, Pracodawcy RP (Employers of Poland), «Մանթաշյանց» գործարարների ակումբ:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում