ԿԸՀ-ն թարմացված տվյալներ հրապարակեց. ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը

3 րոպեի ընթերցում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հրապարակեց Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ 

Այս պահի դրությամբ ամփոփվել են 2005 ընտրատեղամասերի արդյունքները, քվեարկության մասնակիցների թիվը՝ 1 միլիոն 477 հազար  736։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ Վահագն Հովակիմյանի հրապարակած տվյալների՝ ԿԸՀ արձանագրության համաձայն առաջատար 4 քաղաքական ուժերին կողմ քվեարկություններն ունեն հետևյալ տեսքը․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 727 հազար 820 կամ 49,825 տոկոս

«Ուժեղ Հայաստան» դաշինք – 340 հազար 88 կամ 23,281 տոկոս

«Հայաստան» դաշինք –145 հազար 113 կամ 9,934 տոկոս։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 58 հազար 378 կամ 3,996 տոկոս։

Հովակիմյանն ընդգծեց, որ այս ցուցանիշները նախնական են, և դեռևս կա ճշգրտման ու վերահաշվարկի փուլ, որի ընթացքում կգործադրվեն բոլոր ջանքերը մեկ ձայնի ճշգրտությամբ թվերն ունենալու համար։ 

Հովակիմյանը նաև պարզաբանել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տվյալներում ներառված չեն էլեկտրոնային քվեարկության արդյունքները, ավելին՝ տոկոսային հաշվարկը, որ կայքի համակարգն անում է,  հարյուրերորդականով հաշվարկված կլորացվում է։

«Այս դեպքում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որ մեկ ձայնը կարող է որոշիչ լինել անցողիկ շեմին շատ մոտ քաղաքական ուժի համար։ Բոլորի ուշադրությունն եմ հրավիրում, որ սրանք նախնական արդյունքներ են, մենք ունենք ճշգրտման վերահաշվարկի փուլ, այսինքն՝ մենք բոլոր ջանքերը պետք է կիրառենք, որ մեկ ձայնի ճշգրտությամբ թվերն ունենանք, և այն արդյունքը, որ կունենանք, պետք է իդեալական արտացոլի Հայաստանի Հանրապետության ընտրողների կամքը»,- նշել է Հովակիմյանը։

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում քվեարկության արդյունքների հրապարակման օնլայն համակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հավաքած ձայները 4 տոկոս էին, ինչն անցողիկ շեմ է, սակայն ավելի ուշ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի  ներկայացրած տվյալներից պարզ է դառնում, որ ԲՀԿ-ի ձայները 4 տոկոսի չեն հասնում, հետևաբար, այս պահի դրությամբ չի հաղթահարում անցողիկ շեմը։ Այս պահին առկա տվյալներով՝ խորհրդարան է անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը և «Ուժեղ Հայաստան» դաշինքը։

Հայերեն English Русский

Վահան Կոստանյանն ու Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Հուլիսի 24-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինայի համար ՌԴ-ից պատերազմի վնասի համար փոխհատուցում պահանջելու մասին կոնվենցիան․ Moldpres

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը

«Առինջ մոլ»-ի որոշ ինքնակամ կառույցներ գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը․ ՔԿ

Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 23/07/26

Բուլղարական հետազոտական ​​նավը Բուենոս Այրեսում բուլղարական սփյուռքի հետ կնշի երկրի ազգային օրը. BTA