Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել  Հայաստանի Հանրապետության ժողովրդին 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով տարած հաղթանակի առթիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին խոսել է ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում 2025 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ունեցած ելույթում։

«Նախ ես ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության ժողովրդին 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով հաղթելու համար։ Հայաստանի ժողովուրդը իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, տեր կանգնեց անկախությանը, տեր կանգնեց ապագային, տեր կանգնեց խաղաղությանը, տեր կանգնեց Հայաստանի Հանրապետությանը։ Եվ պիտի արձանագրեմ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը (խմբ. նկատի ունի «Ուժեղ Հայաստան» դաշինքին, «Հայաստան» դաշինքին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որոնք ընտրությունների նախնական արդյունքներով նույնպես հաղթահարել են խորհրդարանի անցողիկ շեմը) ջախջախված է։ Սա կարևոր, բայց ոչ վերջնական արդյունք է, որովհետև կարծում եմ, որ ժողովուրդն իր կամքը հստակ արտահայտեց առ այն, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը և նրան ուղեկցող քրեաօլիգարխիկ համակարգը պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից, և, իհարկե, սա լինելու է քաղաքական մեծամասնության և կառավարության կարևորագույն օրակարգերից մեկը, որը մենք պետք է իրականացնենք՝ առանց հետաձգումների և շատ վճռական և հատու քայլերով։ Ուզում եմ նաև շնորհավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը հաղթանակի առիթով, ՔՊ-ն կունենա խորհրդարանական մեծամասնություն, կձևավորի կառավարություն, և առաջիկա ամիսներին մենք այդ թեման քննարկելու հնարավորություն կունենանք»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան է անցնում 4 քաղաքական ուժ՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար 160 կամ 49.81 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 62 կամ 23.29 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 97 կամ 9.94 տոկոս ձայներով և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 58 հազար 368 կամ 4 տոկոս ձայներով։

Հայերեն English Español Français Русский Türkçe

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան