Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

6 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

08 հունիս,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 10:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ 1. «Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն /հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներ, բյուջետային եկամուտների ձեւավորում, հարկային եւ մաքսային քաղաքականություն, ծախսեր, պակասուրդ/: 2. «Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության 2025թ. հաշվետվություն: 3. «Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացություն: 4. «Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացություն: 5. Կենտրոնական բանկի 2025թ. վարչական ծախսերի եւ կապիտալ ներդրումների կատարման վերաբերյալ տեղեկատվություն: 6. Հաշվեքննիչ պալատի 2025թ. եկամուտների եւ ծախսերի կատարողականի վերաբերյալ տարեկան հաշվետվություն: Տեղեկացնենք, որ հունիսի 8-ին՝ ժամը 10:00-ին, 334 սրահում կայանալիք ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի բացմանը կարող են ներկա լինել միայն Ազգային ժողովում հավատարմագրված օպերատորները եւ լուսանկարիչները:

Ժամը 13:00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ արտաքին հարաբերությունների, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի, եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Օրակարգ՝ 1. «Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /Արտաքին գործերի նախարարություն, միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարներ/: 2. «Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապեր/: 3. «Հայաստանի Հանրապետության 2025թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվություն՝ եկամուտների եւ ծախսերի կատարողական /եվրոպական ինտեգրում/:  

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 13:30-ին (գրանցումը 13:00-13:20) «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Աշոտ Երկաթ» սրահում կկայանա Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) միջազգային դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Ասուլիսի ընթացքում կներկայացվեն առաքելության հիմնական դիտարկումները, նախնական եզրակացությունները և առաջարկությունները: Աշխատանքային լեզուն՝ անգլերեն (ապահովվելու է համաժամանակյա թարգմանություն): +374 55 004-222: 

Ժամը 15։00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում տեղի կունենա միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարների մամուլի ասուլիսը։

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում (հասցե` Մյասնիկյան պողոտա 1/6 շենք) տեղի կունենա «Ականատես» դիտորդական առաքելության քվեարկության օրվա վերաբերյալ ասուլիսը։ Լրագրողների մուտքն ազատ է։ Սիրով սպասում ենք։

«Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչներ՝ Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի գործադիր տնօրեն, Գենյա Պետրոսյան, «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»-ի տնօրեն, Մերի Մինասյան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ընտրական ծրագրերի համակարգող, Դավիթ Գյուրջյան, «Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»-ի իրավաբան:

Մշակույթ

Ժամը 15:00-16:00-ի ժամանակահատվածում երգչուհի Լառա Ֆաբիանը կայցելի Թումո կենտրոն:

Ժամը 19:00-ին Երեւանի կինոյի տանը (Վարդանանց 18) կկայանա «Մէկ Կադր» 24-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնի բացումը: Ֆիլմերը կցուցադրվեն հունիսի 9-ից Արվեստի բաց հարթակում (Քաջազնունի 1, երրորդ հարկ): Հունիսի 8-15-ը, «Արվեստի բաց հարթակ» կազմակերպության ջանքերով եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, փառատոնի գործընկերների աջակցությամբ, Երևանում տեղի կունենա «ՄԷԿ ԿԱԴՐ» 24-րդ կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը։ Փառատոնը կբացվի, հանրահռչակ ժամանակակից արվեստագետ՝ Գրիգոր Խաչատրյանի «Միթե այսօր այն օրը չէ» կարճ ֆիլմով, հիմնված Վիլյամ Սարոյանի պատումի վրա։ Փառատոնի ընթացքը տեղի կունենա Բաց հարթակի կամերային կինոսրահում, կցուցադրվի 109 ֆիլմ: Մասնակցում են 18 երկիր:

Ժամը 20:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանի համերգը։

 

Հայերեն Русский

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58,97 տոկոսը

Ընտրական գործընթացի մեկնարկից ի վեր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում

Ժամը 20.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

Դատական դեպարտամենտը ներկայացրել է ընտրությունների կապակցությամբ առաջին ատյանի դատարաններ մուտքագրված դատական գործերի քանակը

Հունիսի 7-ին ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ

Հանրապետության բոլոր ընտրատեղամասերն ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հայաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. փակվեցին տեղամասերը

Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Բացահայտվել և չեզոքացվել է շուրջ 45 ընտրողի ընդհանուր 7,5 մլն ՀՀ դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա