Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը շարունակելու է աշխատել բոլոր այն երկրների հետ, որտեղ հնարավոր կլինի ստեղծել հայկական ապրանքների արտահանման նոր հնարավորություններ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ հավելելով, որ այս պահին Եվրոպական միությանն անդամակցության հանրաքվեի հարց օրակարգում չկա։

«Քանի դեռ համատեղելի են երկու կազմակերպությունների՝ ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունները, մենք շարունակելու ենք այս օրակարգը։ Անհամատեղելի է երկու կազմակերպություններին անդամակցելը, սակայն այն մակարդակի հարաբերությունները, որ մենք ունենք ԵԱՏՄ-ի հետ՝ որպես անդամ պետություն, և այն հարաբերությունները, որ այսօր ունենք ԵՄ-ի հետ, համոզված ենք՝ համատեղելի են»,- ասել է նա։

Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը շարունակելու է աշխատել նաև Ռուսաստանի Դաշնության հետ՝ առկա խնդիրներին լուծումներ գտնելու նպատակով։

«Ընտրություններից հետո էմոցիաները կհանդարտվեն, և հանգիստ պայմաններում հնարավոր կլինի քննարկել ու լուծումներ գտնել։ Գիտեք, որ ԵՄ-ն պատրաստակամ է հայկական ապրանքների համար նոր հնարավորություններ ստեղծել, և մենք աշխատելու ենք այդ ուղղությամբ»,- նշել է ԱԽ քարտուղարը։ Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի առջև ոչ բնական ձևով առաջացող խնդիրները լուծում կստանան։

Նախընտրական շրջանում կրկին ակտիվ քննարկումների առարկա են դարձել Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի մասնակցության, Եվրամիության հետ հարաբերությունների խորացման հարցերը: Այդ համատեքստում Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակել է Հայաստանից մի շարք պտուղ-բանջարեղենային արտադրանքի ներմուծումը՝ որոշումը հիմնավորելով ֆիտոսանիտարական խախտումներով:  Իսկ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարություն էին ընդունել, որով անհրաժեշտ էին համարել հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնել՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այս փուլում Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան։

Հայերեն العربية English Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն