Փաշինյանի համոզմամբ՝ Չինաստանի հետ գործընկերությունը կշարունակի խորանալ

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Չինաստանի հետ հարաբերությունները կշարունակեն խորանալ ու զարգանալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է հունիսի 7-ի ՀՀ ԱԺ ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ընտրությունների արդյունքներն ինչ ազդեցություն կունենան հայ-չինական հարաբերությունների վրա։

«Մենք անցած տարի նախագահ Սի Ծինփինի հետ ընդունել ենք փաստաթուղթ ռազմավարական գործընկերության մասին։ Սա փաստ է։ Ես վստահ եմ, որ ընտրությունների արդյունքում այդ փաստը չի փոփոխվելու բացասական կոնտեքստով։ Ես կարծում եմ, որ մեր ռազմավարական գործընկերությունը կզարգանա նաև հետագայում, քանի որ երկու երկրներն էլ շահագրգռված են դրանով։ Հատկապես՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում կան մեծ հնարավորություններ, և ես վստահ եմ, որ մեր գործընկերությունը խորանալու է»,-ասել է Փաշինյանը։

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ 

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկելու իրավունք ունի 2 մլն 485 հազար 851 մարդ։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

Հայերեն English Français Русский 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին