Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածություն չի տեսնում

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում լարվածություն չի տեսնում և այդ մասին խոսակցությունները համարում է արհեստական։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին խորհրդարանական ընտրություններում քվեարկելուց հետո ասել է լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով ռուս լրագրողի հարցերին։ 

«Ես լարվածություն չեմ տեսնում, դա արհեստական լարվածություն է։ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ինստիտուցիոնալ են և հենված են փոխադարձ հարգանքի վրա»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստանում գործող որոշ քաղաքական ուժեր փորձում են լարվածություն ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, սակայն այդ փորձերը արդյունք չեն տալիս։

«Հայաստանում գործող որոշ ուժեր փորձում են լարվածություններ ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում։ Այդ լարվածությունները չեն ստեղծվում այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ ունենք շատ սերտ հարաբերություններ»,- հայտարարել է Փաշինյանը։

Վերջին շրջանում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները կրկին ակտիվ քննարկումների առարկա են դարձել՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի մասնակցության, Եվրամիության հետ հարաբերությունների խորացման և Մոսկվայից հնչող հայտարարությունների համատեքստում։

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստից հետո Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները համատեղ հայտարարություն էին ընդունել, որով անհրաժեշտ էին համարել հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանում համազգային հանրաքվե անցկացնել՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ հայտարարել էր, որ Եվրամիության ուղղությամբ շարժվելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն Երևանը պետք է հաշվի առնի այդ որոշման տնտեսական հետևանքները։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պետք է բաց և անկեղծ ներկայացնեն քաղաքացիներին ինչպես ԵՄ-ին, այնպես էլ ԵԱՏՄ-ին առնչվող հնարավորություններն ու ռիսկերը և համապատասխան որոշում կայացնեն։

Վարչապետ Փաշինյանն իր հերթին հայտարարել էր, որ այս փուլում Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան։

Այդ համատեքստում Ռուսաստանի «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակել է Հայաստանից մի շարք պտուղբանջարեղենային արտադրանքի ներմուծումը՝ որոշումը հիմնավորելով ֆիտոսանիտարական խախտումներով։

Հայերեն العربية English فارسی Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն