Հունիսի 6-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

06 հունիս,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում (Զարոբյան 3, մուտքը՝ Մարշալ Բաղրամյան պող. կողմից) տեղի կունենա Արամ Խաչատրյանի անվան 22-րդ միջազգային մրցույթի մեկնարկի մամուլի ասուլիսը: Ասուլիսից անմիջապես հետո ժամը 11։00-ին՝ վիճակահանություն, իսկ ժամը 12։00-ին Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք կմատուցվի կոմպոզիտորի հիշատակին։ Նույն օրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա մրցույթի բացման արարողությունը, իսկ հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին՝ պարգևատրման արարողությունը և եզրափակիչ գալա համերգը: ՀՀ ԿԳՄՍՆ ։

Ժամը 19:00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը։ Հունիսի 6-ը Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է։ Ամեն տարի այդ օրը մեկնարկում է Խաչատրյանի անունը կրող միջազգային մրցույթը, որն այս տարի կանցկացվի «թավջութակ» մասնագիտական կարգում։ Լրագրողները համերգասրահ են հրավիրվում ժամը 18:30-ին‚ նրանք հնարավորություն կունենան շփվելու ժյուրիի անդամների‚ մրցույթի մասնակիցների հետ։

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 11:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի գլխավոր մասնաշենքի մեծ դահլիճում կկայանան բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերի ավարտական հանդիսություններ: Հանդիսություններին ներկա կլինեն բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, հյուրեր սփյուռքից, ինչպես նաև աշխարհահռչակ բանախոսներ: Միջոցառումը կավարտվի ավանդական՝ գլխարկներն օդ նետելու արարողությամբ: Հրաժեշտի խոսքով հանդես կգան նաև 2026 թվականի շրջանավարտները։ Բակալավրիատի շրջանավարտներին կողջունի Հարվարդի և Թաֆթսի hամալսարանների նախկին նախագահ Լոուրենս Ս.Բեյքոուն։ Մագիստրատուրայի շրջանավարտներին ուղղված ողջույնի խոսքով հանդես կգա Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի այցելու-գիտաշխատող, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանը։ Բակալավրիատի ծրագրի ավարտական հանդիսությունը տեղի կունենա ժամը 11:00-ին, իսկ մագիստրատուրայի ծրագրի ավարտական հանդիսությունը ժամը 15:30-ին։ Հարցազրույցների համար խնդրում ենք ներկայանալ հանդիսություններից 30 րոպե առաջ: +374 60 612 514,  

Սպորտ

Ժամը 18:00-ին Հյուսիսային պողոտայում կկայանա աշխարհի խաղերին ընդառաջ կազմակերպվող հատուկ միջոցառումը՝ VLV Centre ընկերության կողմից կազմակերպված ֆուտբոլային գնդակի բացման արարողությունը։ VLV Centre խանութ-սրահը հանդիսանում է աշխարհի խաղերի գլխավոր հովանավոր Hisense ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում