Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

05 հունիս,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 10:15-ին Շահումյան հրապարակից կմեկնեն Հրազդան, որտեղ ՀՀ ԲՏԱ նախարարությունը և Firebird ընկերությունը հրավիրում են մասնակցելու բացառիկ մեդիա-շրջայցի՝ Հայաստանում կառուցվող ԱԲ մեգանախագծի տվյալային կենտրոն։ Առաջին այցը տարածաշրջանի խոշորագույն ԱԲ գերհամակարգչային կենտրոն: Միջոցառման ընթացքում ԶԼՄ-ներին առաջին անգամ կցուցադրվեն NVIDIA Blackwell GPU-ների տեղակայման վայրը, Vertiv-ի եզակի հեղուկ հովացման համակարգերը, և 500 մլն դոլար արժողությամբ ենթակառուցվածքի շինարարության ավարտական փուլի աշխատանքները։ Նախատեսված է ճեպազրույց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի և Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի մասնակցությամբ:

Ժամը 11:00-ից ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի նիստերի դահլիճում /Մարշալ Բաղրամյան 24 Դ, 10-րդ հարկ/ կմեկնարկի ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ամենամյա միջազգային գիտաժողովը, որն այս տարի կրում է «Միջգիտակարգային հետազոտություններ եվ նորարարական տեխնոլոգիաներ» խորագիրը։ 093 706107:

Ժամը 18:00-ին Մաշտոց-Թումանյան փողոցների հատվածում գինեգործների երթով տեղի կունենա «Երևանի Գինու Օրեր» փառատոնի պաշտոնական բացումը։ Հայկական գինու մշակույթի հանրայնացում, զբոսաշրջային նոր հնարավորությունների բացահայտում և Երևանի՝ որպես գինու զբոսաշրջության համաշխարհային կենտրոնի ամրապնդում. մեկնարկում է հոբելյանական՝ 10-րդ «Երևանի Գինու Օրեր» փառատոնը /հունիսի 5-7-ը/։ +374 55611139:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12:00-ին «Holiday Inn Express» հյուրանոցի «Մասիս» սրահում (Բուզանդի 97/2) կկայանա Երիտասարդական ակումբների դաշնության «Արդար ՔՎԵ» դիտորդական առաքելության մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում կներկայացվեն youthvote.live (արդարքվե.հայ) հարթակում հունիսի 5-ի դրությամբ արձանագրված ընտրական գործընթացին առնչվող ահազանգերը, ընտրական խախտումների վերաբերյալ ստացված տեղեկությունները և դրանց վերլուծությունը։ Կներկայացվեն նաև հարթակի գործունեության նախնական արդյունքները, քաղաքացիների ներգրավվածության ցուցանիշները, ինչպես նաև ընտրական իրավունքի պաշտպանության և հանրային վերահսկողության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Բանախոսներ՝ «Արդար ՔՎԵ» դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյան, «Արդար ՔՎԵ» դիտորդական առաքելության հանրային կապերի ղեկավար Աստղիկ Ավետիսյան: 055 588768:

Մամուլի ակումբներ

Ժամը 11:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա «Նախընտրական տրամադրություններ. IRI-ի հարցումները» թեմայով քննարկում: Բանախոսներ՝ «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյան, արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտի վերլուծաբան, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» կենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հոխիկյան։

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա «Ականատես» դիտորդական առաքելության նախընտրական փուլի ամփոփիչ ասուլիսը։ Բանախոսներ՝ «Ականատես» դիտորդական առաքելության ներկայացուցիչներ. «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի գործադիր տնօրեն Սոնա Այվազյան, «Իրավունքների զարգացման և պաշտպանության հիմնադրամ»-ի տնօրեն Գենյա Պետրոսյան, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի ընտրական ծրագրերի համակարգող Մերի Մինասյան, «Իրավունքների զարգացման և պաշտպանության հիմնադրամ»-ի իրավաբան Դավիթ Գյուրջյան:

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ «Ինչպե՞ս անցավ ընտրարշավը Հայաստանում» թեմայով: Ինչպե՞ս անցավ ընտրարշավը Հայաստանում, ի՞նչ նոր տեխնոլոգիաներ կիրառվեցին և ո՞ր կուսակցությունների քարոզարշավները կարելի է համարել ամենաարդյունավետը։ Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը իր դիտարկումները կներկայացնի մամուլի կենտրոնում։

Ժամը 13:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա «Նախընտրական մթնոլորտը և Արթուր Օսիպյանի գործը» թեմայով քննարկում։ Բանախոսներ՝ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Անահիտ Սիմոնյան, «Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Մհեր Կարագոզյան, քաղաքացիական ակտիվիստ Սարինե Հայրիյան:

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ